«Բաց ձեռքերով» Խաղաղ Հեղափոխության Օր


#ԻմՔայլը քայլարշավն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության և ՀՀԿ իշխանության, Նիկոլ Փաշինյանն սկսեց 31.03.2018թ.-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակից: Անցնելով 214 կմ (Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Դիլիջան, Աբովյան, Հրազդան, Երևան)՝ հասավ Երևանի Ազատության Հրապարակ: Շարժումը որդեգրեց «Քայլ արա՝ մերժիր Սերժին» կարգախոսը: Շուրջօրյա նստացույցերի, անհնազանդության խաղաղ «Բաց ձեռքերով» ակցիաների արդյունքում (շարժմանը ներգրավված էր նաև ողջ Հայկական Սփյուռքը) 2018թ. Ապրիլի 23-ին շարժումը հասավ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Բոլոր 11 օրերին ողջ աշխարհը հետևում էր ընթացքին: Հեղափոխությունն ընթացավ անարյուն, ինչն աշխարհում աննախադեպ է: Ըստ էության հենց 23.04.2018թ.-ին սկիզբ դրվեց գործող համակարգի կազմաքանդման: Այս օրը մնաց պատմության մեջ որպես Քաղաքացիական շարժման Հաղթանակի օր՝ 1-ին կետով (շարժումն առաջադրել էր 4 կետ):

  1. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։
  2. Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին։
  3. Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն։
  4. Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին: Երբ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Սերժ Սարգսյանի հրաժարականը Հայաստանի ամբողջ տարածքը և Սփյուռքի հայկական գաղթօջախները վերածեց տոնախմբության օջախների: Սիզբ դրվեց Նոր Հայաստանի:

Ամեն տարի այս օրը պետք է նույն ոգին թևածի Նոր Հայաստանի ողջ տարածքում՝ որպես նշան քաղաքացիական ուժի Հաղթանակի, և որպես զգուշացում հաջորդ իշխանավորներին՝ զգոնությամբ կառավարելու Հայաստանի Հանրապետությունը:

Այս օրը պետք է տոնել այնպես, ինչպես եղավ 2018թ.-ին:

ՀՀ Սահմանադրության համաձայն 2018թ. Մայիսի 1-ին Ազգային ժողովը պետք է ընտրեր նոր վարչապետ: Ժողովրդի թեկնածու ընտրվեց Նիկոլ Փաշինյանը: Առաջադրված վարչապետի միակ թեկնածուն Մայիսի 1-ի ընտրություններին ստացավ 45 կողմ, 55 դեմ ձայն, ինչի արդյունքում նա չընտրվեց ՀՀ Վարչապետ:

Վարչապետի ընտրության 2-րդ փուլում (08.05.2018թ.), ստանալով պատգամավորների 2/3-ի համաձայնությունը, Նիկոլ Փաշինյանը կրկին առաջադրվեց  վարչապետ: 2-րդ փուլում առաջադրված միակ թեկնածուն ստացավ 59 կողմ, 42 դեմ ձայն:

Նիկոլ Փաշինյանն ստանձնեց ՀՀ Վարչապետի պաշտոնը:

Այս օրը նշանավորվեց պատմության մեջ որպես Քաղաքացիական շարժման Հաղթանակի օր՝ 2-րդ կետով:

Պիտակներ: #ԻմՔայլը
06.02.2019, 01:20 | Դիտումներ: | Վարկանիշ: 0.0/0

  Կիսվեք սոցցանցերում

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon