Արման Գրիգորյան. «Կեցցե հեղափոխությունը»


Ակտուալ արվեստ հրատարակչությունը /actual art publishing house/ կազմակերպվում է Արման Գրիգորյանի «Կեցցե հեղափոխությունը» գրքի շնորհանդեսը։

2019 թ. փետրվարի 10, կիրակի at 16:00 – 19:00
The Club - Թումանյան 40։


Լույս է տեսել արվեստագետ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր անդամ Արման Գրիգորյանի «Կեցցե հեղափոխությունը» վեպը։ Այն գրվել է 16 տարի առաջ՝ գրողների հետ շփման արդյունքում։

Ստորև ներկայացնում ենք Արման Գրիգորյանի հարցազրույցը և գրքի հրատարակման շուրջ մի քանի մեկնաբանություն ֆեյսբուքից․

Նազարեթ Կարոյան - Նիկոլայ Ալեքսանդրովիչը, Վլադիմիր Իլյիչը և Արման Ալեքսանդրովիչը՝ Arman Grigoryan-ի «Կեցցե հեղափոխությունը» վեպում։ Արմանը իր շարադրանքում բարձրացնում է արդիությանն ուղղված պարադիգմատիկ հարցը. «Իսկ ինչ կլիներ, եթե...» ու մի տարբերակ առաջարկում։)

Արման Գրիգորյան - Վերջապես հրատարակվեց իմ վեպը, որը 2003 թվականի հունվարին էի ավարտել, այսինքն ուղիղ 16 տարի առաջ ։

Գրող Հովհաննես Թեքգյոզյան - Էս կարևոր գիրք ա։

Արշակ Նազարյան - …Հաջորդ հեղափոխությունը` էս գրքով կանենք

Մոկո Խաչատրյան - Շնորհավոր, բայց ասա՝ ինչո՞ւ ես դու Լենինի կողքը։

Արման Գրիգորյան - Շնորհակալ եմ։ Պիտի կարդաս որ հասկանաս, չեմ կարող պատմել։

Մոկո Խաչատրյան - Անպայման կկարդամ, ինձ դա շատ հուզեց։

Վաչագան Ազատյան - Շնորհավորում եմ ձախից առաջինին։

Բանաստեղծ Կարեն Անտաշյան - Շնորհավոր, չգիտեի, որ վեպ ես գրել։

Արման Գրիգորյան - Գրողների հետ շփվելու արդյունք ա։

Կամո Սահակյան Կամսար - Որտե՞ղ է վաճառքի դրված։

Արման Գրիգորյան - Դեռ չի վաճառվում, երևի Նոյան Տապան և Զանգակ գրախանութներում։

Վիկի Շողակ Հովհաննիսյան - Գիտեինք, որ տաղանդավոր արվեստագետ ես, սակայն հիմա թաքուն ձիրքեր ես ցույց տալիս։

Արվետսագետ Աննա Բարսեղյան - Ընդհանրապես հեղափոխության մասին է, թե՞ հոկտեմբերյան։

Արման Գրիգորյան - Հոկտեմբերյան, բայց նաև ընդհանրապես։

Հրատարակիչ, արվեստագետ Մկրտիչ Մաթևոսյան - Բայց օձի լեզու ունի էս Արմանը… Ոնցա Նիկոլային համոզել։

Մշակութաբան Վարդան Ջալոյան - Չնայած Արմանը գերկայացած անհատ է, բայց միշտ ուզել է, որ իր անվան կողքին գրվի արվեստագետ, գրող: Հիմա հասկացա: Գրականությունը Արմանին օգնում է արտահայտել իր ուտոպիզմը։

Արսեն Ազատյան - Արման ջան քո հեղափոխության մասին բոլորը գիտեին դեռ տարիներ առաջ, բայց հիմա էլ վատ չի: Ժամանակը ոչինչ չի փոխում(:

06.02.2019, 01:50 | Դիտումներ: | Վարկանիշ: 5.0/1

  Կիսվեք սոցցանցերում

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon