Թրաֆիկինգի մեջ մեղադրված հնդիկը ի՞նչ կապ ունի Ավանդական բժշկության համալսարանի հետ. մանրամասներ

Հայաստան 10.06.2019   13:30   196

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Լուսանկարում՝  Աշոկ Կրիշնան է։

2018 թվականի նոյեմբեր ամսին հայաստանյան լրատվամիջոցները հղում անելով հնդկական Times of India լրատվամիջոցին տարածեցին մի հրապարակում, որը առաջացրեց շատերի զայրույթը: Ըստ հրապարակման հնդկական Բանգալոր նահանգի ոստիկանությունը Հայաստանում կանանց թրաֆիքինգ կազմակերպելու կասկածանքով կալանավորել էր մի տղամարդու։

Հնդկական լրատվամիջոցը հայտնում էր, որ Բանգալորի օդանավակայանում ոստիկանությունը կանխել էր Կերալա նահանգից 32 բուժքույրերի մեկնումը Հայաստան՝ իբր Ավանդական բժշկության համալսարանում գերմաներեն սովորելու համար:

Օրերս Norhayacq.am-ին ահազանգով դիմեցին քաղաքացիներ, ովքեր հայտնեցին, որ թրաֆիքինգի մեջ մեղադրված Թոնի Թոմը և նրա գործընկեր Աշոկ Կրիշնան գտնվում են Հայաստանում: Ավելին նրանց տարածք է տրամադրվել Հայաստանում գործնեություն ծավալելու համար: Մեզ դիմած քաղաքացիները նշեցին, որ Ավանդական բժշկության համալսարանը շարունակում է համագործակցել հիշյալ անձանց հետ:

«Ընդունելության շրջանում համոզված եմ, որ կգտնվեն մեր համալսարանը վարկաբեկող մարդիկ:Թոնի Թոմին վերաբերվող ինֆորմացիան ճիշտ է: Աշոկը օգնել էր նրան, որ Հայաստանում գերմաներենի Բ2 մակարդակ հանձնեին և դասերը անցկացնեին մեր համալսարանում:

Դա տևել է ընդամենը մեկ օր:Հետո Հնդկաստանի ոստիկանությունը կասկածել էր Թոնի Թոմին և կալանավորել: Մենք համագործակցում ենք Ազգային անվտանգության ծառայության հետ և մեր համալսարանում գաղտնի բաներ չեն կարող լինել:Աշոկի հետ մեր համագործակցությունը շարունակվում է արդեն չորս տարի: Նա մի պարկեշտ անձնավորություն է, որը աշխատում է մեր համալսարանի հետ: Աշոկին ցեխոտելու համար են նման լուրեր տարածում: Աշոկը մեր մոտ օֆիս ունի և զբաղվում է իր գործերով:Նա հիմա ոչ մի կապ չունի Թոնի Թոմի հետ»,-Norhayacq.am-ի հետ զրույցում մանրամասնեց Ավանդական բժկության համալսարանի ռեկտոր, կ.գ.թ., պրոֆեսոր Նորիկ Սարիբեկյանը:

Ավանդական բժկության համալսարանի ռեկտորը հայտնեց,որ իր տեղեկությունների համաձայն Թոնի Թոմը ազատության մեջ է, սակայն ինքը տեղյակ չէ, թե վերջինս որտեղ է և ինչով է զբաղված:

Նորիկ Սարիբեկյանը նշեց նաև, որ Աշոկ Կրիշնան Հայաստանում է և պատրաստ է մեկնաբանել կատարվածը:

Աղբյուրը՝ norhayacq.am

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Աշոկ Կրիշնա, Նորիկ Սարիբեկյան, Թոնի Թոմ, Ավանդական բժշկության համալսարան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon