Ադրբեջանն ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա

Հայաստան 10.05.2019   18:00   141

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա. Բաքվում մայիսի 29-ին տեղի կունենա Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը: 

Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, որը հրապարակել է ՈՒԵՖԱ-ին ուղարկված հարցման պատասխանը:

«ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներին մասնակցելու համար ֆուտբոլիստների համար այլ երկրների վիզա ստանալու նպատակով ֆուտբոլային ասոցիացիաների, ակումբների և դեսպանատների հետ նամակագրությունը կազմակերպության համար ստանդարտ գործընթաց  է: Այս հարցով ՈՒԵՖԱ-ն և «Արսենալ»-ը հաստատում են խնդրել, իսկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ այդ ֆուտբոլիստը երկիր այցելելու  խնդիր չի ունենա, ինչպես նաև կձեռնարկվեն անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- ասված է ՈՒԵՖԱ-ի պատասխանի մեջ, որը տրամադրվել է գործակալությանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հենրիկ Մխիթարյան, ֆուտբոլ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon