ԱԺ պատգամավորի ելույթն ու մանիպուլյատիվ հայտարարությունը

Հայաստան 06.03.2019   17:13   240

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր` մարտի 6-ին, Ազգային ժողովի նիստի ժամանակ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իր ելույթում խոսելով անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, արեց մի քանի ուշագրավ հայտարարություններ, որոնք կա՛մ չիմացության հետևանք են, կա՛մ պարզապես մանիպուլյացիա, գրում է fip.am-ը:

Պատգամավորը, մասնավորապես, զուգահեռներ անցկացնելով 2017 և 2018 թվականների ԱԺ ընտրությունների միջև, հայտարարեց, որ ունեինք նույն իրավական դաշտը և նույն օրենսդրական դաշտի պայմաններում ունեցանք ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։ Պատգամավորը նաև հավելեց, որ ընտրությունների արդյունքները ոչ թե օրենսդրության, այլ քաղաքական կամք ունեցող անձանց շնորհիվ են։

Իրականում, սակայն, այն օրենսդրությունը, համաձայն որի անցել են 2017 թվականի ընտրությունները, էականորեն տարբերվում է 2018 թվականի օրենսդրությունից։ Մասնավորապես, 2017թ ապրիլի 2-ին գործող ՀՀ քրեական օրենսգրքի որոշ դրույթներ արդեն 2018թ սեպտեմբերի 7-ի լրացումների և փոփոխությունների շնորհիվ խստացվել էին, և որոշ վարչական իրավախախտումներ դարձել էին քրեորեն պատժելի, իսկ մի շարք խախտումների պատժաչափերը խստացվել էին։

Այսինքն, կարելի է պնդել, որ իրավական դաշտը, նախորդ ընտրությունների հետ համեմատած, նույնը չէր։

Բացի սա, ՀՀ նախորդ իշխանությունների օրոք՝ 2018 թվականի մարտի 20-ի ԱԺ նիստի ժամանակ ընդունված ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների շնորհիվ խստացվել էր նաև վարչական ռեսուրսի չարաշահման համար կիրառվող պատասխանատվությունը։

Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ ազատ ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու և անցկացնելու մասով բավական մեծ աշխատանք էին կատարել նաև նախորդ իշխանությունը, և վերջին ընտրությունների արդյունքները կապել միայն ներկայիս իշխանությունների հետ՝ ճիշտ չէ, եզրափակում է fip.am-ը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վահագն Հովակիմյան, ՔՕ, ԸՕ, fip.am, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon