Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ

Հայաստան 15.08.2019   12:30   99

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բնապահպաններն այսօր առավոտվանից ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ կապված Ամուլսարի ծրագրի ELARD-ի կողմից արված փորձաքննության արդյունքների և դրա վերաբերյալ Քննչական կոմիտեի մամլո ասուլիսի հետ։

Երեկ Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուսլարի փորձաքննության արդյունքները։ Քննչական կոմիտեի պատվերով միջազգային ELARD ընկերության անցկացրած փորձաքննության արդյունքերով՝ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերն ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա։ Ըստ զեկույցի, կենսաբազմազանության պահպանման առումով որևէ խախտում չի արձանագրվել:

Ամուլսարի հանքավայրի շահագործման ուսումնասիրության միջազգային փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։

Բնապահպանները համաձայն չեն հրապարակված եզրակացության հետ։ Ավելին՝ նրանք նշում են, որ նույնիսկ սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում չի արվել։

«Նույնիսկ սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատում չի արվել, թե ինչ ազդեցություն կունենա հանքի շահագործումը, եթե անգամ ոչ մի ազդեցություն չունի ջրերի վրա, բայց ինչ ազդեցություն կունենա Ջերմուկ քաղաքի՝ որպես առողջարանային քաղաք իր բրենդի, տնտեսության ու մարդկանց վրա», - հայտարարեցին ցուցարարները։

Դիտեք ԷկոԼուրի ուղիղ միացումը ակցիայի վայրից

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         բնապահպաններ, ELARD, Ամուլսար

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon