Աննա Հակոբյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Խոսք 26.07.2019   20:30   160

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, գրասենյակը հայտարարություն է տարածել «Իրատես» թերթի հրապարակած «լուրի» կապակցությամբ, որի վերաբերյալ ԶԼՄ-ները հարցումներ են ուղարկել գրասենյակ։

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր լրատվամիջոցների կողմից շրջանառվող՝ «Իրատես» թերթի հրապարակած «լուրի» կապակցությամբ ստացել ենք հարցումներ, որոնց ի պատասխան հարկ ենք համարում նշել.

Մեր տեղեկություններով՝ այս լուրը պատվիրել է նախկին կուռումպացված համակարգի մի բարձրաստիճան պաշտոնյայի որդի, որը կլորիկ գումար է վճարել լուրի հրապարակման համար։ Նաև տեղեկություններ ունենք, որ մի շարք քաղաքական գործիչներ և գործարարներ բողոքում են, որ որոշ լրատվամիջոցներ կլորիկ գումարներ են պահանջում իրենց մասին ստահոդ, լկտիաբար հորինված լուրեր չտպագրելու համար։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ կան նաև լրատվամիջոցներ, որոնք փողի դիմաց կեղծ լուրեր տպագրելու պատվերներ են ընդունում հրապարակումների հերոսների քաղաքական հակառակորդներից։

Հարգանքով՝                   

ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Աննա Հակոբյան, ԶԼՄ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon