Ապագայում մարդիկ կայրվեն ու քաղցած կլինեն

Գիտական 27.11.2018   21:06   187

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կլիմայի ու կյանքի պայմանների մասին չհուսադրող կանխատեսումներ են կատարել գիտնականները գլոբալ տաքացման տեմպերի արագացման ֆոնին։

Բրիտանացի կլիմայագետ Մայքլ Գոուվը հայտարարել է, որ մարդկությունը կորցրել է գլոբալ տաքացման տեմպերի նկատմամբ վերահսկողությունը և արդեն 2070 թվականին օդի միջին ջերմաստիճանը ամառային օրերին կարող է 5 աստիճանով բարձրանալ։ Daily Mail-ը հայտնում է՝ Գոուվի կարծիքով՝ սա կբերի զանգվածային հեղեղումների, առատ տեղումների, երաշտների և ամբողջ էկոհամակարգերի վերացման։

Կտաքանա նաև ձմռանը, կլիմայագետները հայտնում են, որ ձմեռային ջերմաստիճանը կբարձրանա 4 աստիճանով։ Գոուվը գտնում է, որ սրանից ամենաշատ տուժողները կլինեն ափամերձ շրջաններում բնակվողները։ Գիտնականը նշում է նաև, որ 2070 թվականին ռիսկային խմբում կլինեն հարյուր միլիոնավոր մարդիկ, իսկ 2100 թվականին՝ Երկրի բնակիչների համարյա մեկ միլիարդը։

Բացի այդ, գլոբալ տաքացումը կտրուկ հարված կհասցնի գյուղատնտեսությանը՝ բերքը կդադարի լինել ռեկորդային, իսկ անասնաբուծության համար մի քանի անգամ ավելի շատ փող մարդիկ ստիպված կլինեն ծախսել։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գլոբալ տաքացում, Մայքլ Գոուվ, կլիմա, ռուսերեն նյութեր, կանխատեսում

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon