Ապօրինի հարստացման հոդվածով Հայաստանում քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ

Քաղաքական 10.05.2019   14:00   134

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանում ապօրինի հարստացման հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում 5 անձի նկատմամբ: Իսկ փողերի լվացման հոդվածով նախորդ տարի հարուցվել է 8-9 քրեական գործ: 

Այս մասին ԱԺ-ում  «Հայաստանի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության մասին» հաղորդման քննարկմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցի:

«Այդ երկու հանցակազմերը մեր իրավակիրառ պրակտիկայի համար նորություններ են: Եվ ամբողջ աշխարհում իրավական մեկնաբանությունների վիճահարույց խնդիրներ ունեն։Այդուհանդերձ մեր երկրում մեկ ու կես տարվա ընթացքում արդեն գործում է ապօրինի հարստացման քրեական օրենքով նախատեսված հոդվածը: Այս պահի դրությամբ ունենք 5 անձ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում »,-ասաց Դավթյանը:

Փողերի լվացման առումով 2018 թվականին դրան նախորդող տարվա համեմատ ևս ակտիվացում է նկատվել: 2017 թվականին  այդ հոդվածով ոչ մի գործ չի եղել: Դատախազի խոսքով՝  2018թ.-ին 8-9 քրեական գործ կա այս հոդվածով:  «Սակայն խնդիրն այն է, որ հաճախ ոչ թե ի սկզբանե քրեական գործ է հարուցվում փողերի լվացման հոդվածով, այլ ուրիշ հանցագործությունների գործերի ընթացքում, երբ պարզվում է, որ փորձ է արվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը օրինականացնել, նրա մեղադրանքի մեջ ընդգրկվում է նաև փողերի լվացում»,-ասաց նա:

Դավթյանի գնահատմամբ՝ կոռուպցիոն հանցագործությունների և դրանցով քրեական հետապնդումների ակտիվացումը բերելու է այդ հոդվածով հետապնդումների քանակական աճի։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արթուր Դավթյան, Արկադի Խաչատրյան, հարստացում

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon