«Առավոտ». ՀՀԿ-ն ուտում է այն ճաշը, ինչ եփել է

Մամուլ 12.12.2018   08:51   190

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Այն, որ ասում են ընդդիմություն չկա, այդպես չեմ կարծում, քանի որ հասարակության մի զանգված անպայման մտածում է՝ ընդդիմությունը նա է, որ պիտի հայհոյի: Ընդդիմությունը նաև կառուցողական պիտի լինի: Նա պիտի առաջարկի հարցերի լուծման՝ իշխանությունից տարբեր ճանապարհներ»,- երեկ հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ըստ նրա՝ ամեն ինչ կանխատեսելի էր: Այն առնչությամբ, որ որոշ քաղաբական ուժեր հայտարարում են անհամապատասխանությունների մասին, Կարեն Քոչարյանն ասաց. «Այս ընտրությունների հասարակական ընկալումն այնքան լեգիտիմ է, որ քանի թերթիկ ուզում են ներկայացնեն, միևնույն է»:

Անդրադառնալով դատաիրավական համակարգի խնդիրներին՝ Կարեն Քոչարյանն ասաց. «ՀՀԿ-ն ուտում է այն ճաշը, ինչ եփել է, բայց դա դեռ չի նշանակում, որ ՔՊ-ն պետք է շարունակի օգտվել դրանից»:

Ըստ Կարեն Քոչարյանի՝ խանդի տեսարաններ լինելու են ՔՊ-ում. մեկն ասելու է՝ ես քայլել եմ, մյուսն ասելու է՝ ես եմ քայլել: Ըստ Կարեն Քոչարյանի՝ իրական խորհրդարանական ընդդիմությունը ծնվելու է հենց ՔՊ ներսից:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կարեն Քոչարյան, ՔՊ, ՀՀԿ, «Առավոտ»

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon