«Առավոտ». Մենք փոխում ենք աշխարհում դրվածքը տնտեսության զարգացման

Մամուլ 15.02.2019   08:35   173

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Երբ մենք ասում ենք հեղափոխություն, նկատի ունենք, որ կապիտալը, փողը չի առաջնային գործոնը, այլ մարդու ստեղծարար ունակությունը: Մենք փոխում ենք աշխարհում դրվածքը տնտեսության զարգացման: Փողը չպետք է թելադրի, թե մենք որտեղ անենք, ինչ անենք, ինչի համար անենք»,- մեզ հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Ըստ նրա՝ եթե մարդը նկարիչ է, պետք է կարողանա նորմալ ապրել, ոչ թե սովամահ լինել, ու մարդիկ պիտի սիրով աշխատեն, ոչ թե ստիպված, «Եթե իր գործը սիրի, դրանից հաճույք ստանա, մենք կունենանք երջանիկ հանրություն: Եթե մեծ ընկերություններն ասում են՝ հանքարդյունաբերություն ենք զարգացնում, ձեգ 300 հազար կտանք, եկեք աշխատեք ու բերաններդ փակեք՝ էս չի մեր նպատակը: Էական չի՝ տնտեսական աճը 5 տոկոս կլինի, թե մինուս 10, որովհետև մեր նպատակը մարդու զարգացումն է»:

Նա ասաց, որ կառավարության ծրագրում կարող էին տնտեսական աճը 20 տոկոս գրել. «Այդ դեպքում ի՞նչ էին անելու ընդդիմախոսները, 5 ենք գրել, ասում են՝ քիչ է, 20 գրեինք՝ շատ է»: Նրա խոսքով՝ 20 տոկոս կարող էին գրել, մեկ տարում մի 15 հատ ոսկու հանք բացել, մեծ ներդրումներ բերել, 2 տարվա ընթացքում աճ ունենալ, բայց 10 տարի հետո նորագոյացություններով աշխարհում առաջին տեղում կլինենք, դա՞ ենք ուզում:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Առավոտ», Վարազդատ Կարապետյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. uCoz Design created by Fon