«Առավոտ». Զիջումների մասին հայկական կողմերի դիրքերը «սպեկուլյացիա» է

Մամուլ 23.01.2019   09:20   230

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ալեքսանդր Կռիլովը քաղաքական սպանություն է որակում ցանկացած հայտարարություն ներկայիս դիրքերը զիջելու մասին

ՌԳԱ համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստի­տուտի գլխավոր գիտաշխատող, կովկա­սագետների գիտական միության նախա­գահ Ալեքսանդր Կռիլովը փաստում է, որ Բելառուսի և Ղազախստանի ջանքերը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն անպայմանորեն դեկտեմբերին լուծել իրենց նախատեսած սցենարով, տապալվեցին: Մինչդեռ, ըստ ռոուս քաղաքագետի, դրա համար բավական ջանք էր ներդրվել: Բանախոսը վստահ է՝ հարցը վերջնական լուծում կստանա կազմակերպության «կու­լուարներում»:

«Սպուտնիկ Արմենիա» մա­մուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Երևան «Քաղաքական նոր շրջանի մեկ­նարկ Հայաստանում, հայ հասարակու­թյան սպասումները նոր իշխանությունից» թեմայով տեսակամուրջի ժամանակ երեկ հայաստանցի լրագրողները ռուս վերլուծաբանից հետաքրքրվեցին՝ իր կարծի­քով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշ­տոնի շուրջ առաջացած սկանդալն ի վերջո հանգուցալուծման ի՞նչ տարբերակ­ներ ունի: «Եթե Հայաստանին հաջողվի սրբագրումներ մտցնել ՀԱՊԿ-ի կանոնադ­րության մեջ, որոնք կնախատեսեն կա­ռույցի գլխավոր քարտուղարի հետկանչի մեխանիզմներ և նոր գլխավոր քարտու­ղարի ընտրության կարգը, ապա միանգամայն հնարավոր է, որ Երևանն այդ հիմքով կրկին ղեկավարի մինչև նախա­տեսված ժամկետի ավարտը: Ես կարծում եմ, որ սա ամենահավանական տարբե­րակն է»,- ասաց Ալեքսանդր Կռիլովը:

Հա­ջորդ հավանական սցենարը, ըստ վերլուծաբանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի պաշտոնավարման շարունակումն է: Վերլուծաբանը տեսնում է նաև երրորդ տար­բերակը՝ այդ պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի ընտրությունը, եթե Ալեք­սանդր Լուկաշենկոն շարունակի դա պն­դել: Ինքը՝ Ալեքսանդր Կռիլովը, դա քիչ հավանական է համարում, քանզի Հայաստանը դեմ է այդ տարբերակին:

Լրագրողներն անդրադարձան նաև ԼՂ հարցի կարգավորման շուրջ նկատվող աշխուժությանը: Մասնավորաբար, երկու երկրների արտգործնախարարների վեր­ջին հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ կոչ էր արվում կողմերին «բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված» քայլեր ձեռնարկել: Նման դիտարկում կար նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ վարչապետի պաշտոնում նշանակման առի­թով Նիկոլ Փաշինյանին ուղղված շնոր­հավորանքի մեջ: Այս համատեքստում Ալեքսանդր Կռիլովը հիշեց Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզային, որն անընդհատ հայտարարում էր, որ ԼՂ հարցը եկող տարի կլուծվի: Նա նկա­տեց՝ բանակցությունները կարող են հար­յուրամյակներով շարունակվել, նախադեպեր կան, բայց հարցի կարգավորում հնարավոր է միայն կողմերի փոխըմբռն­ման պարագայում: Առայժմ, երբ կողմերը հակադիր ուղղություններով են շարժվում, բանախոսը «քաղաքական ինքնասպանու­թյուն» է որակում ցանկացած հայտարա­րություն ներկայիս դիրքերը զիջելու մա­սին: Եվ այն, որ Նիկոլ Փաշինյանի հա­կառակորդները փորձում են ներկայացնել, թե նա այնուհանդերձ զիջելու է հայկական կողմերի ներկայիս դիրքերը, Ալեքսանդր Կռիլովը համարում է «սպեկուլյացիա»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀԱՊԿ, ԼՂՀ հակամարտություն, «Առավոտ», Ալեքսանդր Կռիլով

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon