Արցախի իշխանությունների հետքը երևանյան ցույցում

Քաղաքական 28.02.2019   11:03   323

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Փետրվարի 26-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, որի՝ «Արցախը տարածք չէ, Արցախը սրբազան հայրենիք է» պաստառները կրող մասնակիցները պահանջում էին «հողեր չհանձնել»: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» օդային լուսանկարման մեթոդով հաշվել է, որ ցույցին ժամը 19։00-ի դրությամբ մասնակցել է շուրջ 800 մարդ:

Մի կողմ թողնելով այն, որ այդպես էլ անհասկանալի մնաց, թե այդ ո՞վ է մտադիր Ադրբեջանին հանձնել Արցախի տարածքները, քննարկենք, թե ով և ինչպես էր կազմակերպել այդ ցույցը, գրում է fip.am-ը

Հասարակ ցուցարարները՝ ավտոբուսով

Ցույցի մասնակիցներից շատերը չէին թաքցնում, որ իրենք Արցախից են: Մասնակիցներից մի քանիսի հետ զրուցելով` պարզ դարձավ, որ Արցախի պետական համալսարանի ուսանողներ են, որոնք մտածում էին, թե եկել են «Սումգայիթի ջարդերին նվիրված» հավաքին, և իրենց Երևան են տեղափոխել ավտոբուսներով։

Հավաքի ընթացքում զրուցեցինք որոշ մասնակիցների հետ, որոնք առանձնապես տեղյակ ու հետաքրքրված չէի հավաքով և ընդունում էին, որ գրեթե բոլորը Արցախից են եկել «այս ակցիայի համար»:

Չբավարարվելով  ցույցի մասնակիցների այս խոստովանությամբ, մենք հետևեցինք ցույցի՝ դեպի Եռաբլուր քայլերթի չմեկնած և Ազատության հրապարակում մնացած երիտասարդներին: Վերջիններս դժվար էին կողմնորոշվում Երևանում, և իրարից հարցնելով, թե «շտեղա՞ պրոսպեկտը», դուրս եկան Մաշտոցի պողոտա ու նստեցին իրենց սպասող միկրոավտոբուսները (ինչը ֆիքսեց  fip.am-ի տեսախցիկը):

Միկրոավտոբուսները հաշվառված են Ստեփանակերտում: Արցախի պետհամալսարանից մեզ հայտնեցին, որ ուսանողներին բերողը «Առաջ Արցախ» երիտասարդական ՀԿ-ն է: Այդ կազմակերպությունը սուբսիդավորվում է Արցախի իշխանությունների կողմից (օրինակ` 2017 թվականին ստացել է 1,2 միլիոն դրամ պետական դրամաշնորհ):

Ազնվության համար նշենք, որ ցույցին ներկա էին նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ (այդ թվում՝ Դավիթ Շահնազարյանը և Գևորգ Գևորգյանը, որն անգամ ելույթ ունեցավ):

Կազմակերպիչները՝ Արցախի իշխանություններից

Ցույցի արցախյան հետքն է՛լ ավելի է հիմնավորվում Արցախի պաշտոնյաների ներկայությամբ:

Ցույցի հիմնական կազմակերպիչը Արշակ Զաքարյանն է, որն Արցախի իշխանությունների թույլտվությամբ «լրագրողի» անվան տակ դիրքեր էր մեկնում Կալաշնիկովի ինքնաձիգով: Զաքարյանը մտերիմ հարաբերություններ ունի Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ (Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար) Արշավիր Ղարամյանի հետ:

Արշավիր Ղարամյանն ամիսներ առաջ կոչ էր արել արցախցիներին դուրս գալ փողոց և իրենց բողոքը հայտնել «վտանգավոր այս պրոցեսի դեմ»: Իսկ Ստեփանակերտից ուսանողներին Երևան բերած ՀԿ-ի` «Առաջ Արցախի» ղեկավար Արթուր Հայրապետյանն Արշավիր Ղարամյանի ընկերն ու համագյուղացին է:

Ցույցին մասնակցում էին նաև Արցախից եկած ակնհայտ իշխանամետ (Արցախի իշխանամետ) ակտիվիստներ, որոնք դրսևորում էին բավականին տարօրինակ պահվածք: Մասնավորապես, անտեղյակ Հայաստանի օրենսդրությունից, այս անձինք՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ միասին, մեր թիմից պահանջում էին չնկարել ցույցը և անգամ ներկայանում էին կեղծ անուններով:

Ինքը` Արշավիր Ղարամյանը, լավ հարաբերություններ ունի Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Եվ միգուցե հենց դրանով էր պայմանավորված, որ ցույցի կազմակերպմանն ակտիվ դերակատարում էին ունենում բազմաթիվ հայտնի և անհայտ ՀՀԿ-ականներ:

Ավելին՝ fip.am կայքում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՀԿ, ԼՂ, ցույց

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon