Արմեն Խաչատրյան. Հրայր Թովմասյանը դարձավ Քոչարյանի փաստաբանական խմբի շարքային անդամ

Մարտի 1 12.07.2019   10:30   308

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի վերաբերյալ աշխատակարգային որոշում: ՍԴ-ն որոշել է դատավորի ներկայացրած դիմումի երեք հարցադրումներից երկուսը մերժել, իսկ մեկով՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցը որոշելու մասով, ընդունել քննության: Թեման քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է ՀԱԿ-ի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին:

«Ռոբասերժադաշնակցական մամուլը անընդհատ թմբկահարում է, որ շուտով կճանաչվի Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը, սակայն ՍԴ-ն չի քննելու անձեռնմխելիության հետ կապված հարցը», նշում է Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ սահմանադրական ճգնաժամին ավելացավ ևս մի փոքր դետալ.

«Ոչ թե դատավորներն են կայացրել որոշում, այլ այդ դատավորների պաշտոնը ուզուրպացրած մարդիկ, այսինքն՝ որոշում են կայացրել այն մարդիկ, ովքեր որոշում կայացնելու լիազորություն և իրավազորություն չեն ունեցել: Վաղը կարող է Հրայր Թովմասյանը զբաղվել արտաքին քաղաքականությամբ կամ բնապահպանությամբ, և դա կլինի նույնքան տրամաբանական, որքան տրամաբանական է այս դատական ակտը»:

Արմեն Խաչատրյանն ընդգծեց.

«Մենք չունենք ՍԴ-ին դիմած դիմում, որով նա պետք է որոշում կայացնի. իրականում դա վերացված որոշում է Վերաքննիչ դատարանի կողմից:
Հրայր Թովմասյանը ակնհայտ ցույց տվեց, որ սպասարկում է Ռոբերտ Քոչարյանի շահերը, նա այս որոշմամբ դարձավ Քոչարյանի փաստաբանական խմբի շարքային անդամ»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ամբողջական՝ տեսանյութում:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀԱԿ, Հրայր Թովմասյան, ՍԴ, Վահե Գրիգորյան, Արմեն Խաչատրյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon