Արտաշատի քաղաքապետարանում օրենք են խախտում ու. «հա, ձեր գրածը ճիշտ է, բայց թողեք գործ անենք...»

Հայաստան 12.09.2019   19:05   200

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ի պատասխան նախորդ օրվա իմ հրապարակման՝ այսօր Արտաշատի քաղաքապետարանը տարածել է պարզաբանում (http://artashat.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=886#.XXpT29UzbIU)՝ ի վերջո որևէ կերպ չանդրադառնալով կամ անպատասխան թողնելով հետևյալ առանցքային խնդիրները. Մասնավորապես՝

1. Չի նշվել, թե ի վերջո ի՞նչու է ՀՀ կառավարության սահմանած կարգի խախտմամբ սուբվենցիոն ծրագիր ներկայացվել միջգերատեսչական հանձնաժողովի նիստին (կրկին ստիպված եմ գրել՝ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է): Տվյալ դեպքում քաղաքապետարանն անգամ չի էլ հերքում, որ այն ԱՌԿԱ ՉԷ: Համաձայնելով, որ համայնքի  ավագանին 2019 թ. փետրվարից առհասարակ նիստեր չի գումարել: 

2.  2019 թ. հուլիսի 11-ի միջգերատեսչական հանձնաժողովի նիստի վերաբերյալ որևէ տեղեկույթ չկա, որ կփաստի սուբվենցիոն ծրագրի հաստատումը: Եթե այն անգամ առկա էլ է, ապա ստացվում է, որ քաղաքապետարանը մեղմ ասած թյուրիմացության մեջ է գցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը և ՀՀ Արարատի մարզպետին: Ստիպված եմ հերթական անգամ ընդգծել. 2019 թ. ՀՀ կառավարության 62 որոշման 12-րդ կետի 2-րդ ենթակետը ՊԱՐՏԱԴԻՐ է համարում համայնքի ավագանու որոշումը սուբվենցիոն փաթեթի ներկայացման համար: Այսինքն, ստացվում է, «հաստատվել է» սուբվենցիոն ծրագիր՝ առանց պատշաճ փաստաթղթային հիմքերի, ինչը հերթական անգամ ապացուցում է պաշտոնատար որոշ անձանց ոչ կոմպետենտությունը: Հիմա ամենակարևորի մասին. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կայքում հրապարակված տեղեկույթից պարզ է դառնում, որ միջգերատեսչական հանձնաժողովի նիստում ուղղակիորեն ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է կամ նույն է թե Արտաշատ քաղաքի սուբեվենցիոն ծրագրի մասին ԱՌՀԱՍԱՐԱԿ ԽՈՍՔ ՉԿԱ (հղումը կից՝ http://mtad.am/hy/marznerdrum/), ընդ որում ոչ հուլիսի 11-ի, ոչ էլ՝ օգոստոսի 22-ի նիստերի արձանագրություններում:

Փաստորեն, ըստ համայնքապետարանի պարզաբանման, կամ նրանց սխալ պաշտոնական գրություններ են առաքել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Ս. Պապիկյանը և ՀՀ Արարատի մարզպետ պարոն Գ. Սարգսյանը, կամ էլ՝ ինչպես նշվեց, սուբվենցիոն ծրագիր ուղղակիորեն չկա և չի էլ կարող լինել, քանի որ ՉԿԱ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄ:

3. Հաջորդը. ո՞րտեղից պարոն համայնքապետին այդքան վստահություն, որ  Արտաշատի նորընտիր ավագանին ԱՆՊԱՅՄԱՆ հաստատելու է սուբվենցիոն ծրագիրը: Գուցե հետագայում ա՞յլ ծրագիր է մշակվելու և հաստատման ներկայացվելու: Կամ էլ նորընտիր ավագանին ուղղակի համաձայն չի լինելու այդ ձևով ու մեթոդաբանությամբ իրականացվող ծրագրին և առաջարկելու է քաղաքն զարգացման ծրագրով այլ առաջնահերթությունների ի կատարում ածում՝ սկսած սոցիալական խնդիրների լուծումից մինչև նախադպրոցական կրթության որակի բարձրացում: Իրականում, այս հայտարարությամբ ցույց է տրվում համայնքապետի վերաբերմունքը Ավագանու ինստիտուտի հանդեպ առհասարակ, ինչպես նաև՝ հաստատում մեր այն պնդումը, որ ասֆալտային քարոզչությամբ ցանկանում են ընդամենը առավելություն ստանալ ընտրություններում և բարձրացնել իրենց հեղինակությունը: Նոր Հայաստանում հեղինակություն բարձրացնելու ամենուղիղ ճանապարհը կոմպետենտությունն է, զարգացման ռազմավարություն ունենալը և ռազմավարական կառավարման կարողությունների ու հմտությունների տիրապետումը, արդի առաջնորդական հատկանիշներ ունենալը:

4. Այդպես էլ որևէ հստակ բան չի ասվում, թե  ի վերջո ի՞նչու հենց սեպտեմբերի 10-ից, այլ ոչ ասենք սեպտեմբերի 30-ից պետք է մեկնարկեին աշխատանքները: Երբ երկու տարի որևէ էական բան չի արվել քաղաքում, իհարկե, մի քանի օր սպասելը և ընտրական գործընթացը չխաթարելը շատ մեր զիջում պետք է լիներ: ՀՀ ընտրական օրենսգիրքը հստակ նախանշում է թեկնածուների ազատ ու հավասար մրցակցությունը: Ցանկացած ընտրության ժամանակ պետք է պահպանվի այդ կանոնը և որևէ կերպ չպետք է խաթարվի այդ գործընթացը, առավել ևս Ձեր չսիրած Նոր Հայաստանում: 

5. Իսկ, թե ո՞րտեղից ենք ներկայացնում փաստը, որ թեկնածուների մի մասը տեղական իշխանություններին հարող թիմակիցներ են, ապա պետք է, որ նման պաշտոն զբաղեցնող անձինք իմանան, որ կուսակցական պատկանելիություն ունեցող թեկնածուի համար ՊԱՐՏԱԴԻՐ է թեկնածությունն առաջադրելիս դիմումի մեջ նշել այդ փաստը: Երբ լրացնեին այդ պարտադիր դաշտը՝ ամեն ինչ պարզ կլիներ: Այլ ոչ թե լրացնեին, հետո դիմեին ՏԸՀ և փոխեին՝ հեշտությամբ դառնալով անկուսակցականներ (առաջադրված թեկնածուների մասին ԿԸՀ կայքում տեղադրված սկզբնական տվյալները պահպանվել են մեզ մոտ):

6. Ցանկացած սթափ մտածելակերպի տեր մարդու դժվար չէ հասկանալ, թե ի՞նչու է Ձեր իրականացրած քայլը առաջացրել ոչ միայն իմ, այլ թեկնածուների զգալի մասի դժգոհությունը: Տեղի ունեցածը ոչ միայն բացահայտ արհամարանք է պարունակում ընտրական գործընթացի մեջ ներգրավված մնացյալ թեկնածուների հանդեպ, այլև իր մեջ պարունակում է իրավական հետևանքներ հարուցող առերևույթ տարեր: Դուք օգտագործել եք համայնքի բյուջեն ԱՌԱՆՑ սպասելու նորընտիր ավագանու հաստատմանը այն օգտագործելու թույլտվություն ստանալու համար: Այդ հանգամանքը անգամ Դու՛ք չեք հերքում: Շտապողականությունը ամբողջովին բացահայտում է Ձեր իրական նպատակադրումները: 

7. Մեզ համար մեր քաղաքի ցանկացած առաջընթաց, ում կողմից էլ այն նախաձեռնված լինի, ողջունելի է: Մենք ուրախ ենք ՀՀ կառավարությունի սիրելի մեր քաղաքին աջակցելու համար, բայց օրենքի տառին հետևելը ԲՈԼՈՐ քաղաքացիների պարտականությունն է:

Հուսանք այս մտահոգ բարձարձայնումը առավել պարզ դարձրեց, որ ՀՀ-ում դեռևս շարունակվում են հին իշխանություններից մնացած վատ ավանդույթները, որոնց դեմ առաջին հերթին պետք է որ պայքարեին իշխանության մարզային օղակները:  Վերջում ուղղակի հույս ունենք, որ ՀՀ իշխանությունները և այլ պատկան մարմիններ կարձանագրեն այս բացահայտ սխալ գործելոճի իրական նպատակները և միջամտելով թույլ չեն տա Արտաշատում արտահերթ ընտրություններին շարունակել ասֆալտային քարոզչությունը:  

Հարգանքով՝ Վ. Մելքոնյան:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վ. Մելքոնյան, Արտաշատի քաղաքապետարան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon