Արթուր Սաֆարյան. ՀՅԴ-ն ինչես որ կա (փաստաթուղթ)

Խոսք 01.12.2018   13:25   1413

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«...1994թ. դեկտեմբերին բացահայտված ՀՅԴ ապահովական խորհրդի կազմում ստեղծված «Դրո» կառույցի մասին (քրեական գործ թիվ 62200395):

«Դրոն» 1992թ. սկսած հետապնդել եւ հավաքագրել է մարդկանց, մեթոդական ծրագրերով պարբերաբար մարզումներ անցկացնելու միջոցով պատրաստել է կադրեր, նրանց շնորհել կոչումներ, ունեցել է գաղտնագրված բազաներ՝ գաղտնի հավաքատեղիներ, տարբեր տեսակի հրազեն, փոխադրության, հաղորդակցության եւ կապի բազմազան միջոցներ: «Դրոյի» անդամներն ունեցել են ծածկանուններ, կրել գաղտնաթվեր, կեղծ անձնագրեր եւ այլ փաստաթղթեր:

Քր. գործի իրեղեն ապացույցների մեջ (հատոր 15 գ.թ. 123-129) առկա է նաեւ, գործով մահապատժի դատապարտված Արսեն Արծրունու կազմած. «Տնտեսական բաժնի զեկույցը», որը կազմված է եղել 15.10.1993թ.-ին:

Դատարանն ապացուցված է համարել, որ Արսեն Արծրունին, մասնավորապես, իր տնտեսական զեկույցը (կոդավորված) պատրաստել է ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի համար: Ուշագրավ է հիշել դրանից մի քանի հատված.

«Վոդկա»-ները ստացանք, բայց մեծ մասը կեղծ դուրս եկավ, մի մասն էլ Յուրա Սարգսյանի*1 միջոցով ՊԱԿ-ին ծախեցինք»:

«Յուրային ծանոթացրին ընկ. Հրայր Կարապետյանն*2 ու Հրանտ Մարգարյանը*3 1992թ. ապրիլին: Յուրան մինչ այդ կարեւոր տեղեկություններ տված էր մեզի, այժմ ՊԱԿ-են դուրս գալու միտք ունե եւ կառաջարկե, որ փոխանակ դրամի դիմաց համագործակցելու՝ միասին գործ մը ընենք. որ ժամանակի ընթացքին մեր բաղձանքով ու իր առաջարկով, պիտի վերածվեր hետախուզական կառույցի մը»:

«Յուրան կեղծ դրանֆուժ*4 մըն էր, որուն կարթը շատ լավ զարդարված էր: Միջնորդված էր Հրայր Կարապետյանի նման ընկերոջ մը կողմե, որուն վրա այն ժամանակ ամբողջական վստահություն կտիրեր: Վստահելով հանդերձ ընկերոջ դաշնակցականության վրա, պետք է նկատի ունենալ, որ այդ շրջանին կենտրոնական կոմիտեի մեջ «լավ կապեր» ունենալը ուղղակիորեն կուժեղացներ կապը «տիրոջ» խոսքը»: ԿԿ-ի մի քանի անդամներ կառչած կմնային իրենց «աղբյուրներուն» ու որեւէ կասկած նրանց մասին չէր թույլատրեր: Այս հոգեբանական վիճակը արգելք էր հետախուզականին կողմե ոչ թե հարցի ղեկավարման, այլ մինչեւ իսկ երբեմն «աղբյուրի» անձի ճշգրիտ գիտության եւ ստուգմանն ու կհանդիսանար կեղծ դրանֆուժներու հայտնաբերման դեմ»:

«Վաճառված էր կարեւոր տեղեկություն մը, որ հետագային դուրս եկավ ոչ բացարձակ իրականություն: Արդյո՞ք ՊԱԿ-ի նման հսկա կառույցի մը համար դյուրին պիտի չըլլար Յուրային բացազերծելը ու պատժելը»:

«Ընկ. Հրայրի*5 արտաքսումեն ետք ինքն էր Մարիուսի*6 դիրքորոշման մասին զեկուցողը ու երբ իրեն հարցուցած են, դուն, որ մեր տեղը ըլլայիր ինչ կընեիր, պատասխանած է՝ կխփեի: Արդյոք այս խոսքերը ձայնագրված չէ՞»:

«Յուրան կառաջարկեր մեր կազմակերպության համար հետախուզական կառույց ստեղծել: Իրեն համար մեր կողմե այդպիսի կառույցի մը պահանջքի գոյությունն իսկ բավարար էր: Ոչ մեկ վայրկյան գոնե ես չէի կըրնար երեւակայել, որ մեր լավագույն տղեքը իր կողմե կարող են ղեկավարվել»:

Հաստատված է, որ Յուրա Սարգսյանը Հրայր Կարապետյանի ու Հրանտ Մարգարյանի միջոցով հայտնվել է ՀՅԴ բարձր օղակներում: Հենց նրա առաջարկությամբ է ստեղծվել «Դրոն», որի առնչությամբ դատական կարգով հաստատվել է Բեյրութ-Երեւան-Մոսկվա երթուղով 5 կիլոգամ հերոյին տեսակի թմրամիջոցի փոխադրումը, Ներսիսյան ամուսինների («Քերոբ» գործողություն) ու «Դրոյի» պատժիչ խմբի ղեկավարը Գագիկ Սահակյանի («Թոփ-1» գործողություն) սպանությունները (ի դեպ, 1991թ. պատժիչ խմբի ղեկավար Գ.Սահակյանը ծեծի միջոցով պատժի է ենթարկել Ն.Հունանյանին՝ սկաուտներին պատկանող համակարգիչները գողանալու համար):

Արսեն Արծրունին բացորոշ հայտնում է, որ «Դրո» կառույցը ստեղծել է ՊԱԿ-ը՝ իր կադրային սպա Սարգսյանի միջոցով: Անհեթեթ կլինի հավատալ, թե Սարգսյանը գործել է ինքնագլուխ, կամ ՊԱԿ-ը անփութության պատճառով չի բացահայտել նրա գործունեությունը: Նման մի «անփութության» պատճառով ՊԱԿ-ի մի այլ գործակալ Ն.Հունանյանի զինված հրոսակախումբը 1999թ. անարգել մտավ Ազգային ժողով եւ սպանեց ընտրություններում հաղթած ու կառավարություն ձեւավորած քաղաքական ուժի ղեկավարներին:

Եվս մեկ կարեւոր հիշեցում՝ «Դրո» գործով մահապատժի դատապարտված Արմեն Մնջոյանը 1997թ. բանտից գրել է. «...իր ծառայության փորձնական շրջանն ավարտած Գեղամ Մանուկյանը*7 ազգային հերոսի թիկնոցով դուրս ելավ ԱԱՆ-ի մեկուսարանից դեպի ազատություն: Ի՞նչ է սպասվում ՀՅԴ-ին այսօր: Նոր «Դրո՞», նոր «Նժդե՞հ», թե՞ մի արեւմտյան «Զեթ» կառույց, ցույց կտա մոտ ապագան»: Այս չարագույժ կանխատեսումն իրականացավ 2 տարի անց: Իսկ «Նժդեհ»-ը կամ «Զեթ»-ը գուցե Հունանյանի բանդայի ծածկանունն է անվտանգության մարմիններում, որին մենք պայմանականորեն անվանում ենք «հոկտեմբերի 27»:

Ինչեւէ, բերված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ Ղարաբաղյան շարժման հենց սկզբից ՊԱԿ-ը գործադրել է ՀՅԴ-ում ունեցած իր գործակալական ցանցը. հայտնի է այդ խողովակներից մեկը՝ Հ.Կարապետյանը, որի երաշխավորությամբ է կազմակերպության մեջ ներդրվել ՊԱԿ-ի կադրային սպա Յ.Սարգսյանը: Հիմքեր կան նաեւ ենթադրելու, որ հատուկ ծառայությունների ազդեցությունը տարածվել ոչ միայն ՀՅԴ հրապարակային քաղաքական գործունեության, այլեւ նրա ընդհատակյա ահաբեկչական գործողությունների ծրագրման ու իրականացման:

Ամփոփենք, փաստորեն Արսեն Արծրունու կազմած վերոնշյալ զեկույցից պարզ է դառնում, որ Հրայր Կարապետյանի երաշխավորությամբ ՀՅԴ թափանցած ՊԱԿ-ի կադրային սպա Յու.Սարգսյանի առաջարկությամբ է ՀՅԴ ապահովական խորհրդի կազմում ստեղծվել «Դրո» գաղտնի (հետախուզական) կառույցը: Իսկ Հրայր Կարապետյանի ՊԱԿ-ի գործակալ լինելու հանգամանքը ապացուցող փաստաթուղթը խոսուն փաստ է, առ այն, որ ՊԱԿ-ը ոչ թե´ ուղակի ՀՅԴ անդամի, այլ իր իսկ գործակալի միջնորդությամբ ու երաշխավորությամբ է իր կադրային աշխատակցին խծկել ՀՅԴ:

  •  Յուրա Սարգսյան - նախկին ԽՍՀՄ ԿԳԲ-ի եւ Հայաստանի ՊԱԿ-ի կադրային սպա, 1995-ին հեռացվել է համակարգից:
  •  Հրայր Կարապետյան - ՀՅԴ անդամ 1990-ից, ՀՅԴ ղեկավարներից,
  •  Հրանտ Մարգարյան - ՀՅԴ ղեկավարներից, «Դրո» կառույցի պարագլուխներից, 1994-ի դեկտեմբերից մինչեւ 1998թ. փետրվարը գտնվել է բանտարկության մեջ, ապօրինի ազատ է արձակվել 98-ին տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում:
  •  դրանֆուժ - Ներս թափանցած (խծկված) խլուրդ:
  •  ընկ.Հրայր - Հրայր Մարուխյան, ՀՅԴ փաստական ղեկավարը, 1995 ին արտաքսվեց Հայաստանից: Մարուխյանի ղեկավարման ժամանակաընթացքում ԽՍՀՄ ՊԱԿ-ը իր գործակալների մի զգալի ցանց է ստեղծել ՀՅԴ-ի ներսում:
  •  Մարիուս - Մարիուս Յուզբաշյան, ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախկին նախագահ, տիրապետել է ՀԽՍՀ ՊԱԿ-ի գործակալական ցանցերին, սպանվել է 1993թ.:
  •  Գեղամ Մանուկյան, «ԴՐՈ» կառույցի արխիվների պատասխանատու, կոդ No.112, 1994-ի դեկտեմբերից մինչեւ 1998թ. փետրվարը գտնվել է բանտարկության մեջ:

Ի դեպ, 2000թ.-ին «Առավոտ» օրաթերթը ՀՀ ԱԱՆ-ից փորձել էր ճշտել, թե որքանով է իրականությանը համապատասխանում Հրայր Կարապետյանի մասին իրենց ձեռքն ընկած այդ ագենտուրային տեղեկանքը, որը պատրաստվում էին հրապարակել: Արդյունքում խմբագրության համակարգիչները, պետական գաղտնիքի տիրապետելու պատճառով հայտնվեցին ԱԱՆ-ում:

Հ.Գ. Մոտ օրերս հիմնավոր կներկայացնեմ թէ ինչու է ՀՅԴ-ն դուրս եկել ժողովրդի, արդարության, արդարադատության դեմ բռնելով մեղադրյալ քոչարյանի պոչը, միաժամանակ հայտարարելով իբրև իրենք չեն ուզում Փաշինյանը ձախողվի, դա այն դեպքում, որ չեն բացառում քոչարյանի հետ համագործակցությունը, ըստ Հրանտ Մարգարյանի:

Արթուր Սաֆարյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՅԴ, Հրայր Կարապետյան, Հրանտ Մարգարյան, ՊԱԿ, «Դրո» կառույց

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon