Ավետ Գրիգորյան. Ովքեր և ինչու են կեղծում մոտ անցյալը

Խոսք 21.06.2019   12:19   269

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ի՞նչն են լավ արել՝ ոչ թե ինչ լավ բան են արել, այլ ի՞նչն են լավ արել դաշնակները, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Միանշանակ է, որ «հրաշալի» են արել հասարակության ուղեղների լվացումը: Մի քանիսին մի քանի կոպեկ տալով, մյուսներին շանտաժելով` խնդիր են դրել կեղծել մոտ անցյալի պատմությունը: Սրանք էլ արել են դա մեթոդաբար, անամոթաբար, ստեր ու կեղծիքներ տարածելով: Արել են մամուլով՝ հնարավոր բոլոր մեդիա հարթակներում, ու ամենաեղկելին է,որ արել են դասագրքերով: 

Ինչու՞ է, այնուամենայնիվ, արվել ու շարունակվում դա, եւ հենց իրենց կողմից:

Պարզամիտ կլինի մտածել, որ դաշնակցությունը անում է դա միայն նախկինների կողմից իրենց նկատմամբ «քաղաքական» հետապնդումներից նեղացվածության պատճառով: 

Երեւի թե կա այլ՝ խորքային հոգեբանական պատճառ: Դաշնակցությունը չի կարողանում համակերպվել, որ մեր ժողովրդի դարերի երազանքը` անկախ Հայաստան պետության հռչակումն ու կայացումը իրականացավ ոչ իրենց իշխանությամբ։ Չի կարողանում համակերպվել ու չի ներում ոչ նախկիններին, ոչ էլ ինքն իրեն՝ վնասելով իրեն: Վերջինիս վկան ամոթալի կեղծարարությամբ զբաղվելը, նաեւ պահին ոչ համարժեք քայլերը եւ արդյունքում վարկի անընդհատ անկումը: 
Այլ են Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից մեր երկրի նորագույն պատմության կեղծման շարժառիթները:

Գալով իշխանության ու դառնալով երկրի ոչ թե ղեկավար այլ ընդամենը կառավարիչ, նրանք շատ լավ հասկանում էին, որ ոչ մտավոր կարողություններով, ոչ կրթական մակարդակով, ոչ դիվանագիտական հմտություններով, ոչ անցած ճանապարհով, ոչ էլ որեւէ ձեռքբերումով չեն կարող նույնիսկ համեմատվել երկրի նախկին ղեկավարի՝ առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Հետեւաբար, իրենց դիրքը ամրապնդելու համար անհրաժեշտ էր կեղծել մոտ անցյալի իրողությունները, դեպքերը, պատմությունը՝ ջնջել, վերացնել նախկինների արածները, մոռացության տալ փառահեղ հաղթանակներին ու նվաճումներին նրանց նույնիսկ մասնակցությունը, ամեն ինչ վերագրելով իրենց, իսկ նախկիններին հազար ու մի մեղք՝ գլխիվայր շրջելով ամեն ինչ:

Ռեբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ինքնահաստատման նպատակով ընտրված այս մարտավարությունը անընդունելի, բայց պարզ ու հասկանալի է: Սակայն դրա համար կար նաեւ ինքնարդարացման հոգեբանական արգելքի հաղթահարման անհրաժեշտություն: Դա ՀԱՅՐԱՍՊԱՆ դարձած մարդու բարդույթը հաղթահարելու անհրաժեշտությունն էր: Որքան էլ փորձեն ուրանալ, բայց երկուսն էլ լավ գիտեն, որ շարժման ողջ ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է իրենց առաջնորդը: Թե ինչպես, ինչ ձեւերով իրենք հեռացրին Առաջնորդին, գիտեն ոչ միայն իրենք: Առաջնորդին հեռացնելը արդարացնելու համար կեղծարարություն անելը ճղճիմ ու փոգրոգի դրսեւորում է ու լավագույնս է բնորոշում այդ մարդկանց: 

Այսպիսի կեղծարարությունը, երբ ողջ են ընթացքի մասնակիցները, հանցանք է եւ ուշ թե շուտ պիտի արժանանա դատապարտման: 

Այս օրերին շատ է խոսվում արդարության վերականգնման մասին, ժողովրդից թալանածը վերականգնելու մասին, բայց կա նաեւ պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտություն ՝ ժողովրդին վերադարձնելով հոգեւոր թալանը:

Ավետ Գրիգորյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ավետ Գրիգորյան, պատմության կեղծարարները

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon