Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է

Հայաստան 01.12.2018   12:00   272

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 27 տարեկան: 

Հրաչը զինված ուժերում էր 2007թ.-ից, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, այնուհետև ծառայության անցել Թալիշում: Մի տարի առաջ ամուսնացել էր: Նորաստեղծ ընտանիքում համալրման սպասում էին մայիսի վերջին:

2016թ. ապրիլի 2-ին Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ Հրաչը հակառակորդի մեծաքանակ վարձկան դիվերսանտների դեմ մարտնչել է մինչև վերջին փամփուշտը, ոչնչացրել թշնամու բազմաթիվ գրոհայինների և զոհվել է ապրիլի 3-ին: Հերոսի դուստրը՝ Անահիտը, ծնվեց հոր զոհվելուց մեկ ամիս անց:

Հրաչ Գալստյանը հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:

Արցախյան պատերազմի հերոս  Հրաչ Գալստյանի հայրը` Վարդան Գալստյանը, դեկտեմբերի 7-ի առավոտյան գերեզմանոց  է այցելելու և ծաղիկներ է դնելու 1988 թվականի երկրաշարժից  կորցրած ընտանիքի` կնոջ, դստեր, 3 տարեկան որդու`  Հրաչի ու երկրորդ ամուսնությունից առաջնեկ՝ ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի գերեզմաններին:


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ապրիլյան պատերազմ, Հրաչ Գալստյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon