Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է: Շնորհավոր, մեծարգո Նախագահ

Խոսք 09.01.2019   10:59   544

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փառք Աստծու, որ քննադատներիս երևակայությունն առայժմ չի բավականացրել` ինձ մեղադրելու նաև Ավարայրի ճակատամարտը տանուլ տալու համար։ Թեկուզ այս միակ դեպքում ես ալիբի ունեմ, քանի որ 451 թվականին այնքան էլ ծնված չեմ եղել, բայց դա նույնպես կարող է չօգնել, որովհետև եթե շատ ցանկանան, հեշտությամբ ծննդականս էլ կկեղծեն».

Լևոն Տեր-Պետրոսյան, 01.03.2015թ:

- Մինչև 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները Տեր-Պետրոսյանին օր ու գիշեր մեղադրում էին «ցուրտ ու մութ» տարիների համար: Հայաստանի պատմության մեջ աննախադեպ խայտառակ ընտրությունների պաշտոնական արդյունքներով Տեր-Պետրոսյանը ստացավ ավելի քան 350.000 քվե: Ըստ ամերիկյան գաղտնի զեկույցների` այդ քվեների քանակն իրականում տատանվել է 490-570.000-ի սահմաններում: Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանում էր ողջ ընդդիմադիր դաշտը:

- Կեղծված ընտրությունների դեմ օրեր շարունակ տևած համաժողովրդական ընդվզումն աննախադեպ բռնությամբ և զենքի ուժով ճնշելուն զուգահեռ, քոչարյանասերժական ռեժիմը սկսեց տարածել այն թեզը, թե, իբր, Մարտի 1-ին ոչ թե ուժայիններն են զենք գործադրել, այլ` ցուցարարները, և որ այդ ամենն ընդդիմության և անձամբ Տեր-Պետրոսյանի կողմից նախապես ծրագրված հեղաշրջման փորձ է եղել: Հիշեք, թեկուզ, այդ օրերին ընդունված «Տեր-Պետրոսյանը և ուրիշները» տիպի «հույժ գաղտնի» հրամանագրերը:

Անցան տարիներ և Մարտի 1-ին նախորդող և հաջորդող օրերի վերաբերյալ շատ դրվագներ բացահայտվեցին, իշխող հանրապետական կուսակցությունն ինքը ստիպված եղավ հայտարարել, որ Մարտի 1-ին վիրավորված ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չի ունեցել, իսկ անցած տարվա իշխանափոխությունից հետո գրեթե ամբղջապես լույս սփռվեց այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների վրա: Սահմանադրական կարգի տապալում, բանակի ներգրավում, օպերատիվ տեղեկատվության կեղծակերպում (սիմուլյացիա), իրեղեն ապացույցների կեղծում, քաղաքական բռնաճնշումներ և հետապնդումներ, արտակարգ դրություն, անդադար մանիպուլյացիա. ահա այն զինանոցը, ինչը քոչարյանասերժական ռեժիմը գործադրել է 2008 թվականի նախագահական ընտրություններում սեփական թեկնածուի «հաղթանակն» ապահովելու և համաժողովրդական շարժումը ոչնչացնելու ուղղությամբ:

- 2012 թվականից Տեր-Պետրոսյանի դեմ սկսվեց շրջանառվել մեկ այլ թեզ: Այս անգամ Տեր-Պետրոսյանին քննադատում էին Բարգավաճ Հայաստան կուսակցության, իսկ ավելի կոնկրետ` Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցելու համար: Անցան տարիներ և այդ ընթացքում Տեր-Պետրոսյանի բոլոր քննդատներն այս կամ այն ձևաչափով համագործակցեցին նույն ԲՀԿ-ի և Ծառուկյանի հետ: Հիշեք, թեկուզ, իշխանափոխության օրերին և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ Ծառուկյանի հետ ձեռք բերված փոխպայմանավորվածությունները, ինչի արդյունքում ԲՀԿ-ն միակն էր, որ պաշտոնապես արժանացավ «հեղափոխության աջակցող ուժ» պատվավոր տիտղոսին:

- 2013-2014 թվականներից Տեր-Պետրոսյանի դեմ շրջանառվում էր նաև մեկ այլ թեզ, այն է` «Տեր-Պետրոսյանը ռուսամետ է և ցանկանում է, որ Հայաստանը մնա Ռուսաստանի ազդեցության գոտում»: Այս պիտակավորմանն էլ Տեր-Պետրոսյանն արժանացել էր «ԵԱՏՄ անդամակցությունն անշրջելի է» ձևակերպման համար: Այժմ ստացվել է այնպես, որ Տեր-Պետրոսյանի քննադատների գերակշիռ մասը, ըստ էության, ընդունել է նույն դիրքորուշումը, ինչի համար ոչ վաղ անցյալում քննադատում էր Տեր-Պետրոսյանին:

- 2016 թվականից կրկնակի թափ առավ Տեր-Պետրոսյանի դեմ ուղղված բոլոր ժամանակների ամենամոդայիկ քննադատությունը. «Տեր-Պետրոսյանը ցանկանում է Արցախը հանձնել»: Քոչարյանասերժական իշխանություններին և նրանց սպասարկող ուժերին պատկանող լրատվականներն օր ու գիշեր ողողված էին/են Տեր-Պետրոսյանի կողմից Արցախը հանձնելու պատրաստակամության մասին հրապարակումներով և մեկնաբանություններով:

Երբ հեղաշրջում իրականացնելով հասնում են իշխանության, սակայն հեղաշրջման անունը դնում են «փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք», իսկ իրենց իշխանության տարիներին Արցախը նպատակաուղղված դուրս են մղում բանակցություններից, բանակցում են «Ընդհանուր պետություն» և «Քի Վեսթյան» խայտառակ սկզբունքներ պարունակող տարբերակների շուրջ, Արցախի հարցը վերածում են Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի, խնդիրը հասցնում են փակուղային իրավիճակի, ինչի արդյունքն Ապրիլյան պատերազմն է լինում, գրանցում են 800 հա տարածքի կորուստ և այլն, և այլն, ապա, բնականաբար, իրենց դեմքը փրկելու համար մի կողմից պիտի իրավիճակներն ու իրականությունը խեղաթյուրեն, իսկ մյուս կողմից «այլ տեսակետ ունեցողին» պետք է ներկայացնեն որպես «Արցախը հանձնողի»: Ինչևէ, «լրջանալու պահն» ինչպես 22 տարի առաջ էր արդիական, այնպես էլ շարունակում է մնալ արդիական:

Այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է:
Շնորհավոր, մեծարգո Նախագահ:

Հարութ Ուլոյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հարութ Ուլոյան, Լևոն Տեր-Պետրոսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon