Օպերայի շրջակայքում ապօրինաբար սրճարաններ տեղադրել թույլատրելու դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել

Հայաստան 26.07.2019   11:30   116

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևան քաղաքի դատախազությունում, ոլորտը կարգավորող օրենսդրության և իրավական ակտերի լույսի ներքո ծավալուն ուսումնասիրության առարկա են դարձվել հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ ունեցող Ազատության հրապարակի համալիրի, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի պահպանության գոտիներում գտնվող տարածքներում սրճարանների և մյուս օբյեկտների  տեղադրման կամ շինարարության աշխատանքների, այդ նպատակով  հողամասեր տրամադրելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի իրավասությանն առնչվող բոլոր փաստաթղթերը:

Ինչպես հայտնվել էր ավելի վաղ, ուսումնասիրության նպատակով համապատասխան փաստաթղթերը Երևան քաղաքի դատախազության կողմից պահանջվել և ստացվել են Երևանի քաղաքապետարանից: Նույն նպատակով համապատասխան փասատթղթեր և տեղեկատվություն է ստացվել նաև ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության  գործակալությունից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի  կոմիտեի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձանց գործողություններում կարող են առերևույթ առկա լինել կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ, ինչից ելնելով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է քրեադատավարական կարգով նախապատրաստել նյութեր և որոշել հետագա ընթացքը:

Նյութերի նախապատրաստման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության և անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք 2002-2018թթ. ընթացքում առերևույթ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի արդյունքում հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ ունեցող` Երևան քաղաքի Ազատության hրապարակի համալիրի, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի պահպանության գոտիներում ապօրինաբար տեղադրվել են սրճարաններ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ թույլատրվել է իրականացնել առևտրային գործունեություն՝ այդ կերպ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին:

Դեպքի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար հանձնվել ՀՀ քննչական կոմիտեին:

ՀՀ դատախազություն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         դատախազություն, սրճարաններ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon