Բաց նամակ. «Մեզ ստիպում են անդամագրվել Դաշնակցությանը»

Խոսք 12.08.2019   18:00   442

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայ-հունական պետական քոլեջ դասախոսները բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԿԳ նախարարին, իրավապահներին:

Մեծարգո պարոն վարչապետ, Հարգելի նախարար,

Արդեն տևական ժամանակ է, ինչ մեր քոլեջում անառողջ ու ոչ կրթական միջավայր է: Նախկին տնօրենի մահից հետո Լևոն Մկրտչյանի ձեռամբ նշանակված դաշնակցական տնօրենը՝ Ա. Ղազարյանը, քոլեջը վերածել է հների՝ յուրայինների ու ցանկալիների՝ դաշնակցականների:

Մեզ հետաքրքրում են բազմաթիվ հարցեր, որոնց այդպես էլ մեր բազմաթիվ բողոքներից, նամակներից ու թվացյալ ստուգումներից հետո ոչինչ չեն փոխում այս կրթօջախում:

1. Կոռուպցիան արմատավորված է, ըստ ուսանողների՝ 2017-ի ընդունվողները հենց այնպես չեն ընդունվել, երբ այդ տարվանից ուսումը անվճար էր: Մրցակցային տուրիզմի և սննդի բաժիններ (9-րդ դասարանի բազան) ընդունվում էին նրանք, ովքեր իրենց հարցերը լուծել էին՝ անկախ ատեստատի միավորներից, իսկ բարձր միավորով ատեստատ ունեցող դիմորդները ընկնում էին ոչ իրենց ցանկալի բաժինը: Ասում են, թե հիմա էլ ընդունվելը հենց այնպես չէ: Փոխտնօրեն Գևորգյանի հետ լավ համագործակցում են և լավ վարպետ են:

2. Տեղյակ ե՞ք, որ 2018-ի քարոզարշավին հարգարժան տնօրենը ավտոբուսներով առաջին կուրսեցիներին Դաշնակցության հանրահավաքներին էր տանում, իսկ ինքը ամեն օր ծաղրում հեղափոխությունն ու մեզ և ասում՝ դեռ կտեսնեք: Կարող եք այս ամենում համոզվել՝ դիտելով տեսակադրերը: Մինչ օրս էլ աշխատանքի ժամին մասնակցում է դաշնակցական հանդիպումներին, այո, իր իրավունքն է, եթե չպարտադրի ու չստիպի մեզ էլ ցուցակագրվել, թե չէ կզրկվենք ժամերից ու հետո՝ գործից:

3. Տեղյակ ե՞ք, թե ինչպես են ստուգողները գալիս, ուտում-խմում, գրում լավ է, ու գնում:

4. Դժվա՞ր է արդյոք գալ և իրական ստուգել հաստիքացուցակները, փաստաթղթերը, գրանցված մարդկանց հետ առերես հանդիպել, պարզել՝ կան արդյոք այդ աշխատակիցները, թե՝ ոչ:

5. Անհասկանալի է փոխտնօրենների ու բաժնի վարիչների թիվը, երբ շատերն էլ զբաղեցնում են երկու կամ ավելի հաստիք, ինչո՞ւ տասնյակ տարիներ առանց այդքան ղեկավարների մեր քոլեջի համբավն ու կրթական մակարդական ավելի բարձր էր:

6. Բարձր աշխատավարձերի են արժանանում նրանք, ովքեր դաշնակցական են, կապ չունի, որ կրթական աստիճանը չի համապատասխանում հաստիքին, որ դասախոսական փորձ չունեն, կարևորը իր թիմից են, իսկ հներին կարող է ամեն ժողովի վիրավորել և անառիթ կրճատել ժամերն ու կամաց-կամաց հեռացնել քոլեջից:

7. Ղումարը, տղայական կռիվները, ոստիկանությունում հաշվառված ուսանողների թիվը դինամիկ աճում է: Ամեն օր ուսաողության շրջանում կռիվներ են, անգամ տնօրենըչի միջամտում, իրեն միայն հետաքրքրում է սեփական բինզնեսը և .. ուհիները…:

8. Արդյոք կարող է քոլեջի տարածքները տալ վարձակալության: Մենք չգիտենք, գուցե Դուք գիտեք: Ժամը 3-ից հետո մենք վարձակալական օֆիս ենք՝ երգի-պարի, տաշի-տմբլների, սպորտի:

9. Նորմալ է՞, որ ուսանողների շրջանում մի տարածված հումոր կա, թե ո՞ր մի ..ուհին… Արդյո՞ք, այդպիսի բարոյական կերպարով տօրենը պիտի կրթի ուսանողներին, որը չի իմանում, թե ինչ է կրթական համակարգը և կարևորը բիզնեսն է:

Եվ այսպես բազմաթիվ հարցեր…

Հ. Գ. Եվ ամեանակարևորը, թե ինչու ենք դեռևս գրում անանուն: Մենք նամակներով բազմիցս ենք դիմել Ձեզ հարգելի ԿԳ նախարար, թեժ գիծ ենք զանգել, բայց պատասխանները ու ոչ հետևողական լինելը չեն տալիս մեզ այն երաշխիքները, որ հետագայում կաջակցեք մեզ՝ գոնե տեր կանգնելով մեր իրավունքներին: Մշտապես եկել են մարդիկ, ովքեր կամ դաշնակցական են կամ աջակցում են նրան՝ սկսած ԿԳ վարչության պետերից, իսկ մենք ոչինչ, որ զրկվում ենք մեզ համար կարևոր թեկուզ մի քանի կոպեկից՝ ունենալով տասնամյակների մանկավարժական փորձ: Ուսուցիչն ու մանկավարժը հեղափոխությունից հետո սրա՞ն են արժանի:

armlur.am

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ա. Ղազարյան, ՀՅԴ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon