Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել դատարան

Մարտի 1 14.05.2019   18:00   144

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին ղեկավարներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր են ներկայացրել դատարան՝  Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։

Երաշխավորագիրը դատարան ներկայացրեցին Քոչարյանի պաշտպանները։

Դատավոր Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է ներկայանան դատարան, իրենց մոտեցումը վերահաստատեն, որից հետո դատարանը կլսի մյուս կողմի կարծիքը և կքննարկի միջնորդությունը։

«Այն անձը, ով երաշխավոր է հանդես գալու, նման ակնկալիքով դիմել է դատարանին, պետք է դատարան ներկայանա և իր կամարտահայտությունը վերահաստատի։ Այդ է պահանջում նաև Քրեական դատավարության օրենսգիրքը, բացի այդ դատարանը պետք է երաշխավորողին պարզաբանի նրա իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ նրան նախազգուշացնի այն հետևանքների մասին, խոսքը վերաբերում է հնարավոր քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, որովհետև շատ լավ տեղյակ եք, որ անձը, որը երաշխավորում է, բացի որոշակի գումար մուծելուց, կրում է նաև պատասխանատվություն հետագայում, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի», — ասաց դատավորը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դավիթ Գրիգորյան, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon