Bloomberg. ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի թեժացում

Մամուլ 01.12.2018   09:59   182

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վաշինգթոնի և Պեկինի միջև առևտրային պատերազմի թեժացումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի առաջիկա հանդիպման ամենահավանական սցենարն է։ Այսպիսի կանխատեսում են արել Goldman Sachs Group Inc-ի վերլուծաբանները՝ տեղեկացնում է Bloomberg-ը։

Goldman Sachs-ի փորձագետները մշակել են երեք սցենար, թե ինչպես կզարգանան չին-ամերիկյան հարաբերությունները երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո։ Դրանցից մեկի համաձայն՝ տուրքերը մնում են նույնը, սակայ երկու կողմն էլ համաձայնում են շարունակել բանակցությունները։

«Մեր կարծիքով՝ ամենահավանական տարբերակը հետագա թեժացումն է՝ մաքսային տուրքերը արտահանվող ողջ ապրանքի համար կավելանան մինչև 25 տոկոս։ Արդեն սահմանված բարձր մաքսային տուրքերից լիովին հրաժարվել չի լինի։ Ամեն դեպքում շուկայի մասնակիցները «կենտրոնացած են ղեկավարների հանդիպման՝ որպես բեկումնային իրադարձության վրա»՝ ընդգծել են Goldman Sachs-ում։

Եթե դրական պայմանավորվածություն ձեռք չբերվի, դա կհանգեցնի չինական ապրանքների ներմուծման դանդաղեցմանը։

Goldman Sachs-ը ամփոփել է, որ արտահանման տուրքերը ևս կազդեն Չինաստանի ներքին պահանջարկի վրա, ինչը կմեծացնի անորոշությունը կարճաժամկետ հեռանկարում։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կանխատեսում, Չինաստան, ԱՄՆ, Bloomberg, Goldman Sachs, Դոնալդ Թրամփ, Սի Ցզինպին

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon