Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ մեղադրյալ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ որոշում կայացնելու

Մարտի 1 20.06.2019   17:30   294

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, ընթանում է Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: 

Այսօր պաշտպանական կողմը պետք է առարկություն ներկայացներ դատախազների և տուժողների բողոքների վերաբերյալ, սակայն, պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը միջնորդեց գործի վարույթը կասեցնել և դիմել ՍԴ:

Այս առնչությամբ մեղադրող դատախազները, հայտնելով իրենց դիրքորոշումը, ասացին, որ իրենք առարկում են այդ ձևաչափին և առաջարկում են շարունակել բողոքների քննության այն կարգը, որը նշում է դատարանը։

Սեդա Սաֆարյանը ևս կարծում է, որ այս կարգը պետք է պահպանվի, նա միացավ մեղադրողների դիրքորոշմանը, տուժողների իրավահաջորդները ևս միացան Սեդա Սաֆարյանին։

Դատավոր Արմեն Դանիելյանը հայտարարեց, որ նկատի ունենալով, որ պաշտպանական կողմը գործը ձգձգելու միտում ունի, ուստի արդարադատության շահից ելնելով՝ հեռանում է խորհրդակցական սենյակ դատական ակտերի վերաբերյալ որոշում կայացնելու:

Բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 25-ին ժամը 16-ին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արմեն Դանիելյան, Մարտի 1-ի գործ, Ռոբերտ Քոչարյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. uCoz Design created by Fon