Դավիթ Տոնոյան․ Կարծում եմ՝ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է (տեսանյութ)

Բանակ 13.08.2019   12:10   109

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյան դեպքին անդրադառնալով՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ հետաքննություն է իրականացվում տեղի ունեցածի վերաբերյալ։

«Բայց ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,- նշեց նա։

Խոսելով ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններից, թե իբրև զինծառայողի նկատմամբ զորամասում անմարդկային վերաբերմունք են դրսեւորել, նախարարը նշեց, որ դա հակառակորդի տեղեկատվական քարոզչության արդյունք է․

«Չեմ կարծում, թե անհրաժեշտ է տարածել այդ տեղեկատվությունը, որովհետև ես ներքին համոզմունք ունեմ, որ նա ուղղակի մոլորվել է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ միջազգային համապատասխան կառույցներին դիմել են, որպեսզի զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ տարվեն։

Տեսանյութը՝ Azatutyun.am-ի

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դավիթ Տոնոյան, Արայիկ Ղազարյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon