Դիանա Գալոյան․ Կրթական բարեփոխումներն անկասելի են

Խոսք 22.08.2019   15:00   214

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Սիրելի´ ուսանողներ, հարգելի´ գործընկերներ, ՀՊՏՀ-ում սկիզբ առած բարեփոխումներն այլընտրանք չունեն: Դրանք սրընթաց վերափոխվող աշխարհում մեր տեղը պահպանելու և երկրի հասարակական-տնտեսական զարգացումներում մեր առանցքային դերակատարումը ստանձնելու հրամայականն են: Համալսարանի կրթական գործընթացում որակյալ մասնագետների ներգրավման, միջազգայնացման, կրթական ծրագրերում հետազոտական բաղադրիչի ընդլայնման, ուսանողակենտրոն կրթության արմատավորման և սկիզբ առած բարեփոխումների շարունակականության երաշխավորները մենք բոլորս ենք: Կրթական բարեփոխումների նպատակը մեկն է. նոր դարաշրջանում դառնալ նոր որակի համալսարան և անշեղորեն իրացնել նոր աշխարհի պահանջներին համապատասխան հմտություններով օժտված մասնագետների պատրաստման և քաղաքացու կերտման մեր ստանձնած առաքելությունը:

Վստահ եմ, որ այդ գործընթացում հավատարիմ կմնանք մարդկային, բարոյական և իրավական գրված ու չգրված կանոններին, և անշու´շտ կհաջողենք:

Ստանձնելով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի պարտականությունները՝ քաջ գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որը կրելու եմ պետության, ուսանողների, շրջանավարտների, գործընկերների, գործատուների և ՀՊՏՀ ապագայով մտահոգված բոլոր կողմերի առջև: Հավատում եմ, որ բոլոր բարեփոխումները կիրականացնենք միասնության, համերաշխության մթնոլորտում և ջանքերի մեկտեղմամբ:

Դիանա Գալոյան

Հիշեցնենք, Դիանա Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ-ի ռեկտորի պաշտոնակատար:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Դիանա Գալոյան, ՀՊՏՀ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon