Դպրոցների գրանցման առցանց համակարգն առաջին օրը ստացել է 8462 հայտ

Հայաստան 16.05.2019   12:30   159

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին պաշտոնապես գործարկվել է: Ժամը 18:00-ի տվյալներով առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող շուրջ 13.000 երեխաներից գրանցվել է 8462-ը:

Նույն պահի դրությամբ համակարգում ընդգրկված 154 դպրոցից մինչև 20 ուսհաստատությունում է, որ լիցենզիայով սահմանված տեղերը լրացվել են:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Երևանի բոլոր վարչական շրջանների դպրոցներում առկա են թափուր տեղեր: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջին դասարանցիների համար Երևանի պետական հանրակրթական դպրոցներին հատկացրել է լիցենզիայով սահմանված շուրջ 15.000 տեղ, որը շուրջ 2000-ով գերազանցում է ակնկալվող աշակերտների թիվը: Հայտագրման ընթացքում տվյալների մուտքագրման հետ կապված տեխնիկական խնդիր ունեցել է հերթագրվողների առավելագույնը 1 տոկոսը»,- ասվում է ԿԳՆ ֆեյսբուքյան էջի հայտարարության մեջ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         առցանց համակարգ, ԿԳՆ, առաջին դասարան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon