DW. ԱՄՆ-ը և Հարավային Կորեան կդադարեցնեն զորավարժանքները

Մամուլ 04.03.2019   10:15   166

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան որոշել են դադարեցնել ամենամյա զորավարժանքները, որոնք խստորեն քննադատում է ԿԺԴՀ-ի կառավարությունը: Խոսքը վերաբերում է «Երիտասարդ արծիվ» և «Առանցքային վճռականություն» լայնամասշտաբ զորավարժանքներին, հաղորդում է Deutsche Welle-ն՝ հղում կատարելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցչին:

Վաշինգտոնն ու Սեուլը որոշել են հրաժարվել զորավարժանքների անցկացումից Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման հարցում առաջընթաց գրանցելու համար: Սակայն երկրների բանակները կշարունակեն պահպանել մարտական պատրաստվածությունը, նշել են Պենտագոնում:

Միևնույն ժամանակ վարչությունում ընդգծել են, որ ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության սերտ համագործակցությունը պաշտպանության ոլորտում շարունակվում է:

Հարավկորեական բանակի ներկայացուցիչն, իր հերթին, հայտնել է, որ մարտի 4-ից երկու կողմերը կսկսեն իննօրյա համատեղ վարժանքներ Dong Maeng անվանմամբ: Դրանք կկրեն հիմնականում պաշտպանողական բնույթ, սակայն դրանց մասնակից զինծառայողների ստույգ թիվը դեռ հայտնի չէ:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հարավային Կորեա, ԱՄՆ, Deutsche Welle

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon