DW. Պետությունների միջև աճում է ֆինանսական շերտատումը

Մամուլ 16.02.2019   08:05   172

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը նախազգուշացրել է ԵՄ հարավի և հյուսիսի պետությունների միջև աճող ֆինանսական շերտատման մասին, տեղեկացնում է Deutsche Welle-ը։

Եթե անցած տարիներին արևելաեվրոպական երկրները, որոնք համեմատաբար վերջերս են մտել Եվրամիություն, կրճատել են «հնաբնակ պետություններից» հետ մնալու ցուցանիշը, ապա հյուսիսի և հարավի միջև դա տեղի չի ունեցել 20 տարում, ասել է ԱՄՀ տնօրենը փետրվարի 14-ին, Եվրոպայի հարցերով Մյունխենյան կոնֆերանսում։

Լագարդի խոսքով՝  2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից ի վեր «իրավիճակն անգամ էլ ավելի է վատացել»։ ԵՄ-ում քաղաքական կայունության պահպանման համար անհրաժեշտ է վերացնել հետ մնալը։

Դա կարելի է անել երեք ոլորտում կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելով։ Խոսքը, մասնավորապես,  աշխատանքի շուկայի վերափոխումների մասին է այնպիսի երկրներում, ինչպիսին են Հունաստանը և Իտալիան. այն պետք է դառնա ավելի ճկուն։ Որպես դրական օրինակ Լագարդը բերել է Պորտուգալիայի օրինակը, որտեղ վերջին ժամանակներս ի հայտ են եկել մեծ թվով աշխատատեղեր ամրագրված պայմանագրերով։

Երկրորդ՝ անհրաժեշտ է ավելի արդյունավետ հարմարեցնել օրենսդրությունը ընկերությունների շահերին, համոզված է ԱՄՀ տնօրենը։ «Ապահովագրման միասնական շուկան ԵՄ-ում հնարավոր է միայն այն բանից հետո, երբ կներդաշնակեցվեն սնանկության հայտարարման հետ կապված կանոնները»,- նախազգուշացրել է Լագարդը։

Վերջապես,  Եվրոպայի հարավի պետությունները պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն հետազոտությունների և մշակումների ոլորտում։ 2000-2014 թվականներին այդ ցուցանիշն Իտալիայում, Պորտուգալիայում և Իսպանիայում միջինը չի գերազանցել նրանց ՀՆԱ մեկ տոկոսը։ Համեմատության համար. Գերմանիայում գիտական նպատակներով 2018-ին գումարներ են հատկացվել ՀՆԱ 3 տոկոսի չափով։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արժույթի միջազգային հիմնադրամ, Deutsche Welle, Քրիստին Լագարդ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon