DW. Սկսվել է Danske Bank-ում փողերի լվացման գործի հետաքննությունը

Մամուլ 20.02.2019   08:50   155

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բանկային հսկողության եվրոպական գերատեսչությունը (EBA) սկսել է Դանիայում և Էստոնիայում Danske Bank-ի էստոնական բաժանմունքի միջոցով փողերի լվացման գործի պաշտոնական հետաքննությունը, տեղեկացնում է Deutsche Welle-ն՝ հղում կատարելով EBA-ի մամուլի ծառայությանը։

Քննչական գործընթացներն իրականացվում են էստոնական Ֆինանսական տեսչության և դանիական Ֆինհսկողության դեմ։ «Հետաքննությունն սկսվել է  Եվրահանձնաժողովի կողմից նամակ ստանալուց հետո, որում կոչ էր արվում EBA-ին՝ օգտագործել լիազորությունները ստուգելու՝ կարո՞ղ էին արդյոք էստոնական և դանիական իրավասու մարմինները չկատարել իրենց պարտավորությունները Եվրամիության օրենսդրության շրջանակներում»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում։

Երեքշաբթի օրը՝ փետրվարի 19-ին, Էստոնիայի Ֆինտեսչությունը տեղեկացրել է, որ Danske Bank-ի ստորաբաժանումը պետք է ութ ամսվա ընթացքում դադարեցնի գործունեությունը երկրում։

Էստոնիայի դատախազությունը հայտարարել է, որ քրեական հետաքննություն է հարուցել Danske Bank-ի էստոնական բաժանմունքի հանդեպ 2018 թվականի հուլիսին։ Քննության վարկածով՝ 2007-2015 թվականներին մասնաճյուղը մասնակցել է ընդհանուր առմամբ 8 մլրդ դոլարի լվացմանը։ Սկանդալի հետ կապված՝ պաշտոնից հեռացել է Danske Bank-ի տնօրեն Թոմաս Բորգենը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Deutsche Welle, Danske Bank, միջազգային մամուլ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon