DW. Թուրքիայում կալանավորվել և արտաքսվել է նիդերլանդացի լրագրողուհին

Մամուլ 18.01.2019   09:05   159

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թուրքիայում կալանավորվել և երկրից արտաքսվել է նիդերլանդացի լրագրողուհի Անս Բուրսման։ Het Financieele Dagblad թերթի թղթակցուհին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հինգշաբթի առավոտյան ինքնաթիռով վերադարձել է Նիդերլանդներ՝ տեղեկացնում է Deutsche Welle-ն։

2017թ․ սկզբից Բուրսման աշխատում էր Թուրքիայում՝ որպես նիդեռլանդական Het Financieele Dagblad և մի շարք այլ թերթերի թղթակից։ Ոստիկանությունը նրան ձերբակալել է հունվարի 16-ին՝ միգրացիոն հաստատությունում, որտեղ լրագրողուհին գնացել էր երկարաձգելու Թուրքիայում մնալու թույլտվությունը՝ գրում է Het Financieele Dagblad-ը։ Վերջերս Բուրսման 2019թ․ համար թուրքական մամուլի քարտ է ստացել, որը անհրաժեշտ է ժամկետի երկարաձգման համար։

Լրագրողուհուն բացատրել են, որ արտաքսումը հիմնավորվում է «անվտանգության հետ կապված» պատճառներով։ Ընդ որում, արտաքսման պաշտոնական բացատրություն չի տրվել։

Անկարայի և Հաագայի հարաբերությունները վատացել էին 2017թ․ մարտին, երբ նիդերլանդական իշխանությունները երկրից վտարել էին Թուրքիայի ընտանիքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Բետյուլ Սայան Կայուին, ով պատրաստվում էր Նիդերլանդներում ապրող թուրքերին քարոզել, որ հանրաքվեում քվեարկեն նախագահական հանրապետության անցնելու և Էրդողանի իրավասություններն ընդլայնելու օգտին։

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         լրագրողներ, Deutsche Welle, Թուրքիա

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon