Երևանում ոստիկանը վնասազերծել է հրազենով բանկ մտած տղամարդուն

Օրենք 10.06.2019   19:50   278

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հունիսի 10-ին՝ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղ։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ բանկում ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը, տեսնելով նրան, անմիջապես բռնել է հրազենի փողը և փորձել վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում կրակոց է հնչել։

Ոստիկանին հաջողվել է խլել հրազենը և քաղաքացիների օգնությամբ բռնել բանկ մտած տղամարդուն։ Դեպքի վայր են կանչվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբն ու պետական պահպանության գլխավոր վարչության այլ ծառայողներ, որոնք տղամարդուն բերման են ենթարկել բաժին։ Պարզվել է, որ նրա Երևանի բնակիչ է, 46 տարեկան։ 

Հանցագործության գործիք հրազենն առգրավվել է։  Դեպքի հանգամանքները պարզվում են։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ոստիկան, Նոր Նորք

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon