Երթևեկության որոշ կանոններ կփոխվեն

Տեղեկատու 01.05.2019   11:00   153

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ճանապարհային ոստիկանության նախատեսում է մայիսի 5–ից մի շարք փոփոխություններ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։

«Երբ ՃՈ-ն այսպես կոչված «վաֆլիների» գծանշումն արեց, մենք հայտարարություն տարածեցինք, որ սա փորձնական է, որպեսզի մեր վարորդների աչքը տեսնի և սովորի: Սակայն մենք նորից կգծանշենք խնդրահարույց խաչմերուկները «վաֆլիներով», ճանապարհային նշաններ կլինեն։ Խցանումների ժամանակ այդ տարածք մուտք գործած վարորդները կտուգանվեն 5000 դրամի չափով»,– ասաց Կարապետյանը:

Փոփոխություններ կլինեն նաև շրջանաձև երթևեկության խաչմերուկների վերաբերյալ։ ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը հայտնեց, որ 1-1.5 տարի փորձնական եղանակով մի քանի հատվածներում կիրառել են այն կանոնը, որ շրջանաձև խաչմերուկի ներսում գտնվող վարորդն առավելություն ունի ներս մտնողի հանդեպ:
Վարորդական իրավունքի տրամադրման կարգում փոփոխություններ կլինեն

«Մայիսի 5–ից բոլո՛ր շրջանաձև երթևեկությամբ խաչմերուկներում, որտեղ չեն լինի տեղադրված հակառակ ճանապարհային նշաններ, ըստ որի` դրսից մուտք գործողն ունի առավելություն, նոր կանոնի ուժով` շրջանաձև երթևեկության մեջ գտնվող վարորդը կունենա առավելություն»,- ասաց նա:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՃՈ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon