Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի Գայանե Աբրահամյանը

Հայաստան 14.07.2019   19:00   116

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի  Գայանե Աբրահամյանը:

 «Աժ խորհրդի արտահերթ նիստում որոշվել է «Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարի պաշտոնում հաստատել իմ թեկնածությունը, քանի որ ՔՊ կուսակցության վարչության անդամ ընտրվելու և դրանից բխող ծանրաբեռնվածության պատճառով Մխիթար Հայրապետյանը հրաժարվել էր ղեկավարի պարտականություններից:

Սա չափազանց մեծ պատասխանատվություն է, որը ստանձնում եմ այս հարթակի ներքին բարդություններն ու խնդիրները խորությամբ գիտակցելով, և ամեն ինչ կանեմ, որպեսզի առաջիկա մեր աշխատանքների ճիշտ կազմակերպման ու համակարգման շնորհիվ այս հարթակում Հայաստանի շահերը պաշտպանելու, ներկայացնելու և նոր ծրագրերում ներգրավելու հնարավորություններ ստեղծվեն», ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը ևս ընդգրկվել է պատվիրակության կազմում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գայանե Աբրահամյան, Եվրանեսթ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon