«Եվրատեսիլ 2019». Հայաստանը դուրս մնաց եզրափակիչից

Հայաստան 17.05.2019   11:00   89

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

 «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարեցին Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան:

Հայաստանը մրցույթում ներկայացնող Սրբուհի Սարգսյանը «Walking out» երգով  հրաշալի ելույթ ունեցավ առաջին համարի ներքո, բայց չանցավ եզրափակիչ:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչն անցկացվեց մայիսի 16-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում:

Մրցույթը հեռարձակվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանեցին Ավետ Բարսեղյանն ու Արամ MP3-ը:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչին մասնակցեց 18 երկիր՝ Հայաստանը, Իռլանդիան, Մոլդովան, Շվեյցարիան, Լատվիան, Ռումինիան, Դանիան, Շվեդիան, Ավստրիան, Խորվաթիան, Մալթան, Լիտվան, Ռուսաստանը, Ալբանիան, Նորվեգիան, Նիդերլանդները, Մակեդոնիան և Ադրբեջանը:

Հիշեցնենք` մրցույթի առաջին կիսաեզրափակիչից հետո, որն անցկացվել էր մայիսի 14-ին, եզրափակիչում են Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն և Սլովենիան:

Մրցույթի կանոնների համաձայն՝ Իսրայելի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ են անցնում ինքնաբերաբար. Իսրայելը` որպես անցած տարվա մրցույթի հաղթող երկիր, մյուսները կազմում են «Եվրատեսիլ»-ի հիմնադիրների «Մեծ հնգյակը»:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին: Որպես հատուկ հյուր եզրափակիչում ելույթ կունենա աշխարհահռչակ երգչուհի Մադոննան: 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Եվրատեսիլ 2019»

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon