Հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած ԲՀԿ-ի օրինագիծն ընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում

Քաղաքական 07.05.2019   12:40   148

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից բացասական եզրակացությամբ ընդգրկվեց 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի օրակարգում: Նախագծով առաջարկվում է տվյալ տարվա համար հարկերից ազատել այն գյուղացիներին, որոնց գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը, պտղատու այգիները առնվազն 50 տոկոսով կվնասվեն:  

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ իրենց հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել:

«Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, քանի որ նախագիծը ոչ միայն չի լուծում նշված խնդիրները, այլև հարցեր է առաջացնում ու կարող է հանգեցնել բյուջեի միջոցների անարդյունավետ ծախսմանը: Բայց այս ամենը հաշվի առնելով, որպեսզի մարդկանց մոտ թյուր կարծիք չմնա, թե մենք չենք մտածում գյուղացիների խնդիրների մասին, առաջարկում եմ կողմ քվեարկել և հարցը ներառել նստաշրջանի օրակարգում»,- նշեց Թունյանը:

Հարցը 107 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդգրկվեց նստաշրջանի օրակարգում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         նախագիծ, ԲՀԿ, Հարկային օրենսգիրք, ԱԺ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon