Հարութ Ուլոյան. «Քաղաքական վերլուծաբանի» մանիպուլյացիան ակնհայտ է

Խոսք 29.08.2019   11:00   155

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Չափազանց դառնացած եմ այն իրավիճակով, որով, որպես վարչապետ, ժառանգել եմ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացը եւ ընդհանրապես Ղարաբաղի հարցի միջազգային ընկալումը»:

«Ազատության» եթերում մեկնաբանելով այս հայտարարությունը, մեր «քաղաքական վերլուծաբաններից» մեկը պնդել է, թե «Այս ժառանգությունը կուտակվել է գործնականում անմիջապես հրադադարից, պատերազմից հետո, երբ սկսվել է բանակցային գործընթացը և դրանում հայկական կողմը ներգրավվել է՝ փաստացի ճանաչած լինելով Ադրբեջանի որոշակի իրավունքը ազատագրված տարածքների նկատմամբ: Եվ դրա դիմաց հայկական կողմի որևէ իրավունք Բաքուն չի ճանաչել և մինչև հիմա չի ճանաչում, և այս հանգամանքը ստեղծել է լրջագույն խնդիրներ»:

«Քաղաքական վերլուծաբանի» կողմից արված նման մեկնաբանությունից կարելի է երկու հետևություն անել: Կամ նա ընդհանրապես գաղափար չունի Արցախի հարցից, կամ միտումնավոր կեղծիքներ է տարածում` սպասարկելով որոշ շրջանակների շահերը:

Փաստորեն` «քաղաքական վերլուծաբանը» «տեղյակ չի», որ «ազատագրված տարածքների նկատմամբ որոշակի իրավունքը» ոչ թե Հայաստանն է ճանաչել, այլ միջազգային հանրությունը, ու ոչ թե պատերազմից անմիջապես հետո, այլ պատերազմի ժամանակ` ՄԱԿ-ի կողմից ընդունված հայտնի 4 բանաձևերում: Ավելին, «քաղաքական վերլուծաբանը» ուզում է «հասկացնել» նաև, որ ինքը տեղյակ չի, որ Հայաստանը մինչև 1998 թվականը վճռականորեն, նույնիսկ դեմ գնալով միջազգային հանրության պահանջներին, չի ընդունել «տարածքային ամբողջականություն» կոչվող սկզբունքը:

Մանիպուլյացիան ակնհայտ է: «Քաղաքական վերլուծաբանը» պնդում է, թե հայկական կողմը ճանաչել է «Ադրբեջանի որոշակի իրավունքը ազատագրված տարածքների նկատմամբ», իսկ «դրա դիմաց հայկական կողմի որևէ իրավունք Բաքուն չի ճանաչել»: Եթե խոսքը վերաբերվում է զուտ «հայկական կողմին» ու Բաքվին, ապա որքան Բաքուն չի ճանաչում «հայկական կողմի» ոչ մի իրավունք, այնքան էլ «հայկական կողմը» չի ճանաչել Բաքվի իրավունքները: Իսկ տվյալ դեպքում` «իրավունքներ սահմանողը» ոչ թե Բաքուն կամ «հայկական կողմն» են, այլ միջազգային հանրությունը` Մինսկի խմբի առաջնորդությամբ: Ըստ էության` «քաղաքական վերլուծաբանը», իբր, տեղյակ չի նաև, որ պատերազմից հետո 1994-95թթ-ին միջազգային հանրության կողմից հաստատվել է հակամարտության ԵՌԱԿՈՂՄ ձևաչափը: «Քաղաքական վերլուծաբանը» այս մասին գոնե պարտավոր էր տեղյակ լինել թեկուզ Փաշինյանի նույն ելույթից, որտեղ վերջինս հայտարարում է, որ «Ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի բանակցություններում բանակցող երեք կողմ է եղել, եւ դա, ըստ էության, միջազգայնորեն ճանաչված միակ բանակցային ձեւաչափն է»:

Հարութ Ուլոյան

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հարութ Ուլոյան, ԼՂ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon