Հայ համայնքին զայրացրել է Ավստրալիայի վարչապետի հայտարարությունը

Հայեր 24.04.2019   12:00   206

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ավստրալիայի հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությանն իր զայրույթը հայտնել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին, ով խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ Ցեղասպանության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Sydney Morning Herald-ը հայտնում է, որ հայկական համայնքի ղեկավարները հրաժարվել են հիշատակի միջոցառմանն ընթերցել վարչապետի հայտարարությունը: Իսկ հայտարարությունում Մորիսոնն ասում է, որ միանում է հայկական սփյուռքին՝ «սգալու և հիշելու այն սարսափները, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Օսմանյան կայսրության վերջին տարիներին»:

Ուշագրավ է, որ 2011 թվականին խորհրդարանում Մորիսոնը, չլինելով այդ ժամանակ վարչապետ, հայերի հետ տեղի ունեցածն անվանել էր «ցեղասպանություն» և ասել, որ դա «մարդկության դեմ իրականացված խոշորագույն հանցագործություններից մեկն է»: Այդուհանդերձ, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նրա հայտարարության մեջ նման որակումն արդեն բացակայում է:

Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Հայկ Կայսերյանը, ով հրաժարվել է կարդալ վարչապետի հայտարարությունը, ասել է.

«Նրա այս պահվածքը վիրավորական է Ավստրալիայի հայ համայնքի շուրջ 50 հազար անդամների համար, ովքեր մեծամասամբ Հայոց ցեղասպանության վերապրածների սերունդներ են»:

Կայսերյանը նշել է, որ նման ձևակերպումներով Ավստրալիան Հայոց ցեղասպանությունը «հավասարեցրել է ավտովթարի»:

Թեպետ Ավստրալիան մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն երկրի խոշորագույն նահանգները՝ Նոր Հարավային Ուելսը և Հարավային Ավստրալիան ճանաչել են պատմական փաստը:

Ապրիլի 24-ին Սիդնեյում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված խոշոր միջոցառման գլխավոր բանախոսը լինելու է Նոր Հարավային Ուելսի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայոց ցեղասպանություն, սփյուռք, Ավստրալիա

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon