Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից արձանագրված ընտրախախտումները

Օրենք 09.12.2018   11:59   225

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից արձանագրված ընտրախախտումները  ժամը 11:00-ից մինչև 15:00-ը

Մասիս

11/4 11:40-ին ընտրատեղամասում մի քաղաքացի անընդհատ գտնվել է ընտրատեղամասի նախամուտքում՝ պատաճառաբանելով, որ սպասում է ընտրողներից մեկին: Հելսինկյան կոմիտեի դիտորդի միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը դուրս է հրավիրել այդ անձին նախամուտքից՝ ժամը  11:40-ին մոտ:

11/15 11:50-ի դրությամբ ընտրատեղամասում որոշ անձինք պարբերաբար անցնում են քվեախցիկների հետևով:

11/48 12:30-ին հանձնաժողովի  նախագահը ոստիկանին հրավիրել է ընտրատեղամաս՝ վերահսկելու ընտրողների թիվը, որպեսզի չխանգարվի ընտրությունների բնականոն ընթացքը:

11/15 – 12:00-ի դրությամբ տարեց ընտրողի կտրոնը կորել է: Հանձնաժողովի նախագահը և «Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտ»-ի դիտորդը քվեախցիկում փնտրել են կորած կտրոնը: Հելսինկյան կոմիտեի դիտորդն առաջարկել է կազմել արձանագրություն: Արձանագրություն չի կազմվել:

11/15 12:45-ի սահմաններում «Մենք» դաշինքի վստահված անձը անընդհատ շրջել է քվեախցիկների միջև:

11:41 13:30 Հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները ընտրողներին հանձնելու ժամանակ, 7-րդ համարի քվեաթերթիկները միշտ դնում են վերևի հատվածում (ԲՀԿ): Արարատի գյուղի Խարբերդ գյուղի (որտեղ գտնվում է նշված տեղամասը) գյուղապետը գտնվում է տեղամասի մուտքի մոտ, իսկ որդին հանդիսանում է ԲՀԿ-ի վստահված անձը: Ընտրողները քվեարկությունից առաջ և հետո մոտենում են նրանց : «Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդին հայտնել է, որ իր նկատմամբ հանձնաժողովի անդամների կողմից հոգեբանական ճնշումներ են գործադրվում, փորձել է նկարահանումներ իրականացնել, սակայն թույլ չեն տվել, դիտորդին նաև տեղեկացրել է, թե ինչպես է լսել, որ հանձնաժողովի անդամները միմյանց մեջ պայմանավորվում են, որ ինչ-որ խախտում գտնեն ու «Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձին հեռացնեն ընտրատեղամասից:

Սիսիան

34/35 14։17 Տեղամաս մտան «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպությունից 2 դիտորդ, փորձեցին գրանցվել,  (գրանցվեց միայն մեկը, 2-րդը ներկայացավ որպես դիտորդի «կցորդ»)։ Դիտորդը դիմեց հանձնաժողովի նախագահին՝ խախտումը վերացնելու համար, որից հետո երկուսն էլ հեռացան տեղամասից։

2018թ. դեկտեմբերի 9-ին  ԱԺ արտահերթ  ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացնում  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արարատի մարզի՝ Մասիսի, Գեղարքունիքի մարզի՝  Ճամբարակի և Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջաններում:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից արձանագրված ընտրախախտումները ժամը 9-ից մինչև 11:00

Ճամբարակ

20\33 08:30 – Ընտրողների ցուցակի մոտ նստած հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում  գրանցում է ընտրողների անձնագրային տվայլները: Այս մասին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդի դիտարկմանը ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ տեղը կա՝ գրանցում ենք: Հանձանժողովի նախագահը  զանգահարել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որտեղից  ասել են, որ  խախտում չկա:

Մասիս

11\1 09:17 Չհրկիզվող պահարանը բացվել է 06:53, այս մասին  արձանագրություն չի կազմվել:

11\15 07:54 Նիստը սկսվել է 15 րոպե ուշացումով և արձանագրություն չի կազմվել:

11\15 «Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտ» կազմակերպությունից ներկա է եղել 2 դիտորդ, կազմվել է արձանագրություն, մեկը դուրս է եկել:

11\15 10:30-ի սահմաններում Հելսինկյան կոմիտեի շրջիկ դիտորդի կողմից գրանցվել են կուտակումներ ընտրատեղամասի հարակից տարածքում:

 Սիսիան

34/40 08։00 Դիտորդին թույլ չեն տվել նկարել զրոյական կտրոնը, ինչպես նաև հանձնաժողովի անդամների անունները պարունակող արձանագրությունը։

34/20 10:20 Տեղամասային կենտրոնի առջևի մայթին առկա են քարոզչական պաստառներ՝ ՀՅԴ, «Իմ քայլը», ՀՀԿ (ամենամեծը)։ Ոստիկանությունը հայտնեց, որ քաղաքապետարանը շուտով կհեռացնի դրանք։

34/20 10:45- սահմաններում «Իրավապահ մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպությունից տեղամասում միաժամանակ ներկա և գրանցված են եղել  2 դիտորդ:

34/35 10:34 Տեղամասային կենտրոնից 50 մետր շառավղով առկա է մարդկանց կուտակում։ Ըստ ոստիկանի՝ նա տեղյակ է, որևէ խնդիր չկա (ասում են, որ այդ վայրում միշտ տեղացիները հավաքվում են):

Գյումրի

 31/34 08:15 սահմաններում Յազիչյան Աննա Կարապետի անվամբ քաղաքացին ներկայանալով տեղամաս, հայտնել է, որ հանդիսանում է Բարգավաճ Հայաստանի դիտորդ, սակայն վկայականի վրա նշված էր «Աբովյանի ուսանողական խորհուրդ»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի  դիտորդը պահանջել է հանձնաժողովի  նախագահից, որպեսզի տվյալ փաստը արձանագրվի գրանցամատյանում, սակայն պահանջը մերժվել է: ԿԸՀ-ի կայքից պարզվել է, որ տվյալ կազմակերպության դիտորդների ցանկում այդ անվամբ դիտորդ գրանցված չէ:

31/29 09:15 սահմաններում ընտրողների ցուցակների կողքին փակցված է եղել «Իմ քայլը» դաշինքի քարոզչապաստառներ, որոնք հեռացրել են` Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդի դիտարկումից հետո:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ընտրախախտումներ, ԱԺ 2018, «Հելսինկյան կոմիտե»

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon