Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները` Վաշինգտոնում հանդիպման արդյունքների մասին (տեսանյութ)

Արցախ 21.06.2019   10:15   165

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն հանդիպում ունեցան Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Բանակցություններին քննարկվեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված հարցեր

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «կոչ են անում հակամարտության կողմերին անմիջապես միջոցներ ձեռք առնել խաղաղության և առարկայական բանակցությունների համար նպաստավոր միջավայր վերականգնելու ուղղությամբ», ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հունիսի 20-ի հայտարարության մեջ, որին նախորդել էր Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

«Մենք ունեցանք արդյունավետ բանակցություններ: Քննարկեցինք առկա իրավիճակը, հաջորդ քայլերը, և նախարարները համաձայնվեցին մոտ ժամանակներում հանդիպել կրկին»,- հայտարարեց հանդիպումից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը:

Բանակցությունները համընկել էին շփման գծում առկա լարվածության հետ, որի արդյունքում եղել են զոհեր: Կողմերն ու միջնորդները քննարկեցին ստեղծված կացությունը և լարվածության նվազեցմանն ուղղված հետագա քայլերը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող պատմական DACOR Bacon House կազմակերպության մասնաշենքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք: Վերջին շրջանի զարգացումները իրենց ազդեցությունն են թողնում բանակցային գործընթացի վրա: Մենք պետք է զգուշորեն մոտենանք և հավատարիմ մնանք այն համաձայնություններին, որոնք ձեռք ենք բերել նախորդ ամիսներին: Եվ դա մեր այսօրվա բանակցությունների շատ կարևոր մասն էր»,- հայտարարեց ՀՀ ԱԳ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպումից հետո:

«Մենք ունեցանք բավականին ինտենսիվ մտքերի փոխանակում: Համանախագահները տրամադրեցին հավելյալ առարկայական առաջարկություններ, որոնք պետք է ուսումնասիրենք: Պետք է տեսնենք, թե ինչպես ենք առաջ շարժվում այս բանակցություններում: Ցավոք, ինչպես գիտեք, առկա էր լարվածության աճ»,- իր հերթին նշեց Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծեց, որ քննարկվող փաստաթղթում առկա գաղափարներն ու դրույթները չեն փոխվել: Հայկական և ադրբեջանական կողմերը անհամաձայնություններ ունեն մի շարք դրույթների ու մանրամասնությունների շուրջ, նշում է նա: Անհրաժեշտ է քաղաքական կամք՝ առաջ շարժվելու համար: Անգամ առկա զինադադարի խախտումները, նշում է արտգործնախարարը, չպետք է խանգարեն գործընթացի առաջխաղացմանը:

«Գաղափարը նույն է: Մենք առաջ ենք շարժվում, հենվելով նույն խաղաղության ծրագրի վրա, որը սեղանին է արդեն վերջին 15 տարիներին»,- հայտարարեց Մամեդյարովը:

Իր հերթին Հայաստանի արտգործնախարարը ևս կարևորում է քաղաքական կամքի առկայությունը՝ առաջնային խնդիր համարելով համապատասխան միջավայրի ապահովումը: Նա նշում է, որ բանակցությունները շարունակվում են հայտնի սկզբունքների շուրջ, սակայն յուրաքանչյուր համաձայնություն պետք է հիմնվի փոխզիջման վրա՝ ի նպաստ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի բնակչության, ասում է Հայաստանի արտգործնախարարը:

«Զինադադարի խախտումները կարևոր մարտահրավերներ են: Անհրաժեշտ է նվազեցնել լարվածության մեծացման սպառնալիքը, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել համապատասխան միջավայր՝ առաջ շարժվելու համար»,- ասում է Մնացականյանը:

Ըստ կողմերի ու միջնորդների, հանդիպմանը քննարկվել են ժողովուրդների միջև վստահության մեծացմանն ուղղված միջոցառումներ ու քայլեր: Կողմերը համաձայնվել են շարունակել բանակցային գործընթացը՝ պայմանավորվածություն ձեռք բերելով հաջորդ հանդիպման վերաբերյալ:

Ամերիկայի Ձայն

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Էլմար Մամեդյարով, Վաշինգտոն, ԼՂ, ԵԱՀԿ ՄԽ, Զոհրաբ Մնացականյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon