Հայկական տառերը՝ աշխարհի խոշորագույն որմնանկարում

Հայեր 24.03.2019   13:00   658

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Աշխարհի ամենամեծը համարվող որմնանկարը, որը զարդարում է Գերմանիայի միջնադարյան Վյուրցբուրգ քաղաքի բավարական եպիսկոպոսների պալատի նախասրահը, 677 քառակուսի մետր մակերես ունի: 1752 թվականին ստեղծված այդ լայնամասշտաբ աշխատանքի հեղինակն է վենետիկյան նկարիչ Ջովանի Բատիստա Տյեպոլոն: Ուշագրավ է, որ պատմական և առասպելական բազում կերպարներով հագեցած այդ յուրօրինակ պատկերաշարում իր պատվավոր տեղն ունի նաև հայկական այբուբենը, գրում է Հայ-եվրոպական մշակութային կենտրոնը:

Սակայն, ինչպե՞ս են հայկական տառերը հայտնվել այդ հանրահայտ համապատկերում և ի՞նչ է այն խորհրդանշում: Ճիշտ է, այդ տառերից որոշները այստեղ ձևափոխված են ներկայացված, սակայն ակնհայտ է, որ դրանք հենց հայկական տառերն են հանդիսանում: Այս հարցը գիտնականներից շատերին է հետաքրքրել, սակայն երկար տարիներ նրանց չէր հաջողվում գտնել այդ առեղծվածի ճշգրիտ պատասխանը:

Եվ ահա, 18-րդ դարի հանրահայտ որմնանկարի ծննդից մոտ երկու դար անց միայն, գերմանացի գիտնականներ Մեսերերը և Վոլկմար Շմիդտը հաստատել են Ջովանի Բատիստա Տյեպոլոյի հեղինակած պատկերում հայկական ներկայության փաստը: Նրանք հանգել են այն եզրակացության, որ հայկական տառերը ներառվել են պատկերաշարում Տյեպոլոյի սիրելի աշակերտներից մեկի՝ Ֆրանչեսկո Ջունիոյի շնորհիվ, ով որոշ ժամանակ լինելով Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունում, զբաղվել է հայ եկեղեցու սուրբ հայրերի դիմանկարների պատկերմամբ: Այդ ընթացքում նա ստեղծել է նաև Գրիգոր Լուսավորչի կողմից Տրդատ թագավորին մկրտելու տեսարանը, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի՝ հայկական այբուբենով նկարը:

Գերմանացի գիտնականների կարծիքով, չի բացառվում նաև, որ Վյուրցբուրգի բավարական եպիսկոպոսների պալատի նախասրահի որմնանկարում՝ հայկական տառերից վերև պատկերված գրիչով և ջահով ծերունին՝ դա հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի կերպարն է, որն այդպիսով խորհրդանշում է գիրը և գիտելիքների ու լուսավորության տարածումը:

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ջովանի Բատիստա Տյեպոլո, Մեսրոպ Մաշտոց

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon