Հայտնի է` ինչպես են աղտոտվել արագիլները (տեսանյութ)

Կարևոր 03.08.2019   12:30   151

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ջրային կոմիտեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ այսօր մաքրված Հրազդան գետի տարածքում` Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցում, Սիս-Նորամարգ- Ռանչպար համայնքների խաչմերուկում՝ կամրջի տակ, աղբի իսկական պահեստ է հայտնաբերվել։

«Աղբի կուտակմանը նպաստում է նաև «Նաիրիտ» գործարանից եկող և դրենաժին հատվող խոշոր տրամաչափի չգործող խողովակը։ Իսկ կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են, որոնք էլ, իդեպ, վերջին օրերին պատուհաս են դարձել տարածքի արագիլների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ջրային կոմիտեի հաղորդմամբ՝ Հրազդանի տվյալ հատվածից այսօր 30 տոննայից ավելի աղբ է հեռացվել, սակայն հարկ կլինի եռակի ավելին էլ հանել։

«Տեղանքի բարդությունից ելնելով` ընկերությունը հաջորդ օրերին ավելի բարդ տեխնիկա գործի կդնի՝ կամրջի տակի հատվածը մաքրելու համար, իսկ աղբի հոսքը չի դադարում»,– հայտնում են կոմիտեից։

Հիշեցնենք, որ Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ է հարուցվել։ 

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Ջրային կոմիտե, արագիլ, Հովտաշեն

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon