Հեղափոխության համար ծախսել ենք 200 հազար դոլլար․ Փաշինյան

Քաղաքական 13.05.2019   14:00   149

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած  հեղափոխությունը  «ռոմանտիզմի հաղթանակ էր պրագմատիզմի նկատմամբ», ՌԲԿ ՏՎ-ին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն այնուամենայնիվ դրա համար հարկավոր է եղել գումար ծախսել, ասել է նա՝ պատասխանելով թղթակցի դիտարկմանը, թե ցանկացած հեղափոխություն որևէ մեկը ֆինանսավորում է:

Վարչապետը նշել է, որ որևէ մեկի առաջ ստվերային պարտավորություններ չունի, քանի որ հեղափոխության համար գումարները նա ստացել է հասարակ մարդկանցից:

Փաշինյանի խոսքով՝ առանց սոցցանցերի հեղափոխությունն ընդհանրապես անհնար կլիներ:

«Մենք մեր հեղափոխության համար մոտ 200 հազար դոլար ենք ծախսել: Որտեղի՞ց  հայտնվեցին այդ փողերը: Մարդկանցից ենք խնդրել: Մենք ունեինք էլեկտրոնային դրամապանակ և բոլոր երկրներից հայերը , ընդ որում մեծ մասը Ռուսաստանից, մեզ փող էին նվիրաբերում: Մենք ծախսել ենք այդ փողերը և հեղափոխության ընթացքում մենք ամեն շաբաթ հրապարակում էինք որքան գումար և ինչի համար ենք ծախսել», — պատմել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝  նման մոտեցումը հեղափոխականներին թույլ է տվել պարտք չմնալ այս կամ այն շրջանակներին:

 «Ահա թե ինչու ինձ և մեր կառավարության մոտ ոչ մի ստվերային պարտավորություն չկա՝ ոչ մի անձի կամ ընկերության  առաջ», —նկատել է վարչապետը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         հարցազրույց, Նիկոլ Փաշինյան, վարչապետ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon