ՀՔԾ. Արամ Բարսեղյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել

Օրենք 16.08.2019   10:00   120

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի վարորդ եւ օգնական Արամ Բարսեղյանին այսօր՝ օգոստոսի 15-ին, մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը։

ՀՔԾ հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է․

«Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի վարորդն ու օգնականը հանդիսացած Արամ Բարսեղյանի և մյուսների կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներից խոշոր և առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով վերջին օրերին սոցիալական ցանցերի առանձին օգտատերերի կողմից տարածած անհիմն հայտարարություններն Արամ Բարսեղյանի նկատմամբ իբր քաղաքական հետապնդում իրականացվելու վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով հանրության` անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը.

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալված Արամ Բարսեղյանին 2019թ. օգոստոսի 15-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով /2 դրվագ/ և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա 2009-2016թթ-ին, զբաղեցնելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի վարորդի, այնուհետև՝ օգնականի պաշտոնները, օգտագործելով իր ունեցած ծառայողական դիրքը և դրանից բխող ազդեցությունն ու կապերը, 2009-2016թթ-ին «Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում ապօրինի ձևակերպվել է որպես պահակ և բանվոր, 2011-2016թթ-ին ՀՀ ԿԳՆ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում՝ որպես վարորդ, իսկ 2016թ.-ի մարտ ամսից՝ Ա.Աշոտյանի աշխատանքից ազատվելուց հետո, վերջինիս միջնորդությամբ 2016-2017թթ-ին որպես վարորդ է ձևակերպվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում:

2009-2017թթ-ի ընթացքում Ա. Բարսեղյանը, ձևակերպված լինելով վերոնշյալ հաստիքներում, որևէ անգամ աշխատանքի չի հաճախել, այլ շարունակել է կատարել Ա. Աշոտյանի օգնականի և վարորդի պարտականությունները, ընդհանուր առմամբ ստացել է 8.734.118 ՀՀ դրամ գումար, ինչով օժանդակել է ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցներից հիշյալ ՊՈԱԿ-ների ղեկավարների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարների վատնմանը:

Առաջադրված մեղադրանքում Արամ Բարսեղյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, խոստովանել իր կողմից կատարված հանցանքը, զղջացել կատարածի համար, ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված նյութական վնասը:

Հաշվի առնելով նշված հանգամանքները, վարույթն իրականացնող մարմինը եկել է եզրահանգման, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու հիմքեր առկա չեն, ուստի Արամ Բարսեղյանն ազատվել է արգելանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունների կատարմանը ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու ուղղությամբ:

Հատուկ քննչական ծառայությունը հորդորում է ձեռնպահ մնալ քրեական գործերի վերաբերյալ սոցիալական ցանցերով և զանգվածային լրատվության միջոցներով անպատասխանատու, քաղաքական նպատակներ հետապնդող հայտարարություններ տարածելու արատավոր գործելաոճից»

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արամ Բարսեղյան, ՀՔԾ, Արմեն Աշոտյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon