«Հրապարակ»․ Ողջ գիշեր ՀՀԿ-ն քննարկել է բողոքարկման հարցը

Մամուլ 11.12.2018   08:15   212

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ընտրությունների  ողջ գիշերը ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն, կարևոր ռեյտինգայիններին Սերժ Սարգսյանը մարզերից կանչել է, հետները որոշ հարցեր քննարկել՝ ապագա պայքարի, իրենց անելիքների մասով։ Տուն են գնացել առավոտյան՝ ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Մինչ տուն գնալը քննարկման առարկա է եղել ընտրությունների արդյունքների բողոքարկման հարցը։ 

Կարծիքները կիսվել են՝ ապացույցների լայն բազա է պետք դրա համար, ինչն այս պահին չկա՝ պնդել են բողոքարկմանը դեմ ՀՀԿ-ականները։ Բողոքարկելու հիմնական ջատագովներից է եղել ՀՀԿ կազմակերպիչ Ռուբեն Թադևոսյանը, որը պնդել է, որ տարածքային մի շարք կառույցներից այլ արդյունքներ են ստացել,  և հնարավոր է մնացյալ տեղերում ևս այդ վիճակը լինի։ Մյուսներն էլ ասել են, որ եթե անգամ երկաթյա ապացույցներ չկան, միևնույն է, պետք է բողոքարկել, որպեսզի հետագայում որևէ մեկի կողմից չասվի, թե իրենք այս ընտրությունների արդյունքները ճանաչել են, ինչպես վարվել էր ժամանակին Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ չդիմելով։ 

Հիշեցնենք, որ բողոքարկումները պետք է լինեն մեկ շաբաթվա ընթացքում՝ մինչև ԿԸՀ-ի կողմից վերջնական արդյունքների հրապարակումը, որը կլինի ամսի 16-ին։ Այդ դեպքում արդեն նոր պառլամենտն իր անդրանիկ նիստը կհրավիրի դեկտեմբերի 24-ին։ «Իսկ եթե քաղաքական ուժերից որևէ մեկը բողոքարկի, ապա նիստը կտեղափոխվի արդեն հունվար»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։ 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Հրապարակ», ՀՀԿ, ԱԺ 2018, Սերժ Սարգսյան, Ռուբեն Թադևոսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon