Ի՞նչ է կատարվում Աշտարակի Ոսկանյանի անվ. գեղարվեստի դպրոցում

Խոսք 03.09.2019   15:00   194

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Խայտառակ պատմություն Աշտարակի Գ. Ոսկանյանի անվ. Գեղարվեստի դպրոցում

Վերջերս հայտնի դարձավ որ Աշտարակի պատվավոր քաղաքացի վաստակավոր դերասան, նկարիչ Գևորգ Գոգո Ոսկանյանի անունը կրող գեղարվեստի դպրոցից աշխատանքից ազատվել է նրա որդին, հարգված վաստակաշատ մանկավարժ Արշակ Ոսկանյանը: Նա ի դեպ 40 և ավելի տարիներ աշխատում է նույն դպրոցում և 20 տարի աշխատած մանկավարժ Հասմիկ Ճանճապանյանը: Պատճառը կայանում է նրանում որ վերջիններս ողջ կոլեկտիվի հետ միասին բարձրացրել են մի շարք հարցեր նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ,որը տնային տնտեսուհի է, նախկինում չի աշխատել չունի մանկավարժական փորձ և ստաժ, և ինչ ինչ հանգամանքներում նշանակվել է տնօրեն: Նրանք ողջ կոլեկտիվի անունից և ստորագրությամբ դիմում նամակով դիմել են Աշտարակ համայնքի ղեկավարին որպիսզի վերանայի իր նշանակումը ,նաև մարզի մյուս դպրոցների նման աշխատեն նորմալ պայմաններով որն էլ պատճառ է հանդիսացել վերջիններիս աշխատանքից ազատելուն: Տնօրենը նշել է որ սա դաս կլինի մյուսների համար հետագայում: Ի դեպ մեր օրերում հետհեղափոխական Հայաստանում սա շատ զարմանալի փաստ է, որ արդարության բողաքի ու պահանջի համար մարդիկ զրկվում են աշխատանքից: Դպրոցում տարիներ շարունակ գործում է հովանավորչության ու ապօրինության համակարգը, ծանոթ բարեկամ հարաբերությունը, և կոլեկտիվը հույս ունենալով որ ի վերջո արդարությունը կհասնի ցածր օղակներ դիմել են համայնքի ղեկավարին:

Ցավոք դեռ արձագանք չի եղել, սակայն հույս կա որ ի վերջո կլսվի արդարության ձայնը և այստեղ նույնպես կհաստատվի արդարությունը: Մի ամբողջ մշակութային կրթօջախ կվստահվի փորձված և գիտակ մարդու, ոչ թէ ծանոթ կամ միջնորդ մեկին»։

Հայկ Զոհրաբյանի  ֆեյսբուքյան էջից

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գ. Ոսկանյանի անվ.գեղարվեստի դպրոց

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon