Գագիկ Ջհանգիրյան. Ինչո՞ւ եք հանդուրժում այս Սահմանադրական դատարանին (տեսանյութ)

Մարտի 1 22.07.2019   12:00   362

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Նախկին զինդատախազ, գլխավոր դատախազի նախկին տեղակալ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր:

«Սահմանադրական դատարանի՝ մինչ օրս կատարած գործողությունները և ընդունած որոշումները ապացուցում են, որ իրենց համար սա շարքային գործ չէ, ավելին՝ մահվան ու կյանքի հարց է նույնիսկ:

Չեմ խոսում, որ օգոստոսի 20-ին նշանակված դատաքննությունը ապօրինի է, որովհետև դիմող կողմը հրաժարվել է իր դիմումից (վերաքննիչ դատարանը չէ՞ որ բեկանել է առաջին ատյանի դիմումը): Ուրեմն՝ առանց դիմող կողմի նրանք դատաքննություն են նշանակել:

Եթե հիշում եք՝ էդպիսի բան հնարավոր էր միայն սովետական արդարադատության պայմաններում, երբ Գերագույն դատարանի ԽՍՀՄ հանրապետությունների նախագահները կամ տեղակալները իրենք բողոք էին բերում ստորադաս դատական ատյանների որոշումների, վճիռների և այլնի նկատմամբ և իրենց պլենումն էլ քննարկում էր: Բողոք չէին բերում ո՛չ դատախազը, ո՛չ մեղադրյալը, ո՛չ տուժողը: Հիմա սա նման է դրան, որ իրենք են նախաձեռնել:

Երկրորդ՝ դատաքննությունը նշանակված է, հիմա մեկ էլ ասում են՝ Սահմանադրական դատարանը կասեցման որոշում է ընդունել և դիմել է այստեղ ֊ այնտեղ: Հիմա ինձ հետաքրքիր է՝ եթե դատաքննությունը նշանակված է, իրենք էլ ասում են՝ մենք դատավորներ ենք, էդ որոշումը որտե՞ղ են գրել: Չէ՞ որ դատաքննությունը դեռ չի սկսվել, պատասխանող կողմ է ներգրավված Ազգային ժողովը, դիմումատու կողը Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն են: Նրանց կարծիքները լսե՞լ են, նրանց առարկությունները կամ արգումենտները էդ դատարանը քննարկե՞լ է, որ կասեցման որոշում է կայացրել:

Էդ դատարանի կազմը էդ գործի դատաքննությանը ձեռնամուխ չի եղել, ինչպե՞ս է կասեցման որոշում կայացրել: Սա ամենակարևոր հարցն է, որն ինձ, իրավական, ֆորմալ առումով հետաքրքրում է: Ստացվում է, որ էդ որոշումը որևէ մեկի կաբինետում կայացված որոշում է, որովհետև դատաքննությունը չի սկսվել:

Եվ հետո՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիան իրավունք է տալիս դիմող պետությունների բարձրագույն դատական ատյաններին դիմել Եվրոպական դատարան կարծիք կամ տեսակետ ստանալու համար միմիայն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ կապված իրավունքների բովանդակության և դրանց կիրառման պրակտիկայի հարցերով:

Հիմա՝ էստեղ ո՛չ դատարանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանին էդպիսի խնդրով չեն դիմել, նրանք դիմել են Քրեական օրենսգրքի 301 հոդվածի համապատասխանության հարցը քննել մեր գործող Սահմանադրության հետ: Ո՞ւր է էստեղ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների կոնվենցիայի հետ կապված խնդիրը:

Ամբողջական՝ «Ազատության» տեսանյութում ( 1:13:47-ից )

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ, Գագիկ Ջհանգիրյան, Ռոբեր Քոչարյան, Մարտի 1-ի գործ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. uCoz Design created by Fon