«Ժողովուրդ». Ինչու չի ստացվում Փաշինյանի հանդիպումները ռուսների հետ

Մամուլ 01.12.2018   09:18   218

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ջանքերով ստեղծված «Լազարևյան ակումբը» երեկ անդրանիկ նիստն է անցկացրել Երևանում: Երկու օր տևող միջոցառումը բավական ներկայացուցչական է. այսօրվա նիստին ներկա կգտնվեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Իսկ երեկվա նիստին մասնակցել, անգամ ելույթ է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս ամենի համատեքստում հատկանշական էր «Լազարևյան ակումբի» նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը, չնայած նրան հրավիրել էին այդ միջոցառմանը: Կոստանտին Զատուլինը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, նշեց, թե Փաշինյանի մասնակցել-չմասնակցելու մասին իրենց հստակ պատասխան չի տրվել, սակայն հասկացրել են, որ նա «ավելի կարևոր գործեր ունի և զբաղված է»:

Խոսքը նախընտրական քարոզարշավի մասին է, և եթե նկատի ունենանք փաստը, որ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորելու և քարոզարշավ անցկացնելու համար արձակուրդ է մեկնել, միգուցե և նրա բացակայությունը կարելի էր հասկանալ: Բայց մյուս կողմից` նկատենք` զարմանալի զուգադիպությամբ Երևանում չի ստացվում Նիկոլ Փաշինյանի հանդիպումները ռուս գործիչների հետ, ընդ որում՝ չեն ստացվում հենց վարչապետի պատճառով: Ու սա այն դեպքում, երբ Փաշինյանը մշտապես խոսում է հայ-ռուսական հարաբերությունների` նոր մակարդակի վրա բարձրանալու մասին:

Երեկ էլ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից նիստին ներկա էր միայն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, որը, սակայն, ելույթ չունեցավ: Իսկ վարչապետ Փաշինյանը նախընտրական հավաքի ժամանակ խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին` ասելով, որ ողջունում է բոլոր այն հասարակական-քաղաքական-տնտեսական հարթակները, որոնց նպատակը ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկխոսություն ծավալելն է. «Այո, ես միջազգային որևէ առաջնորդի հետ երևի այնքան հաճախ չեմ շփվում, որքան ՌԴ նախագահի հետ»,- ընդգծել է Փաշինյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Լազարևյան ակումբ», Ռոբերտ Քոչարյան, Կոնստանտին Զատուլին, Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Բակո Սահակյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon