«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջը կդատի ՊՊԾ նախկին պետի որդին

Մամուլ 12.12.2018   09:52   154

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ՝ Ֆլեշ Բարսեղ մականունով հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ու այն ուղարկել դատարան: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բարսեղ Բեգլարյանի գործով դատավորը լինելու է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին ղեկավարի՝ ՀՀ պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի որդին՝ Դավիթ Հարությունյանը:

Չի բացառվում, որ այս փաստը հիմք հանդիսանա դատավորին բացարկ հայտնելու համար. ի վերջո, դժվար է պատկերացնել, թե ինչպես է Հարությունյանն անաչառ քննելու Բեգլարյանի դեմ հարուցված գործը: Արդյոք մեղադրող կողմը բացարկի միջնորդություն կներկայացնի, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

Մինչ այդ հիշեցնենք, որ Բեգլարյանին մեղադրում են ինքնիրավչության մեջ, որը պատժվում է տուգանքով՝ 400-800 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:   

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Ժողովուրդ», Սերժ Սարգսյան, Բարսեղ Բեգլարյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon