Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու օրենքի նախագիծին

Հայաստան 27.06.2019   12:08   143

  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Հայաստանյան նոր իրավիճակում Անկախ լրատվամիջոցների գոյությունն օրվա հրամայական է դարձել՝ հակադարձելու ամենօրյա սուտ ու կեղծիք տարածող նախկին իշխանությունների ձեռքերում կենտրոնացած մեդիադաշտին և անաչառ լրատվություն ապահովելու համար։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Սակայն բարեխիղճ լրատվամիջոցները չեն կարող ունենալ նախկինների ֆինանսական հնարավորությունները, ուստի առաջարկում ենք. Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE Mobi Dram  110190189022 Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    ԱՋԱԿՑԵՔ ԱՆԿԱԽ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու նախագծին:

Կառավարության նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի  նախագիծը քննարկման ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմոֆին Գասպարյանը:

«Օրենսդիրի մեր գործընկերները՝ պարոն Թունյանը (Բաբկեն Թունյան) և պարոն Կարապետյանը (Վարազդատ Կարապետյան), առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացնել և դարձնել 63 հազար: Հիմնավորումը Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2018 թվականի առաջին եռամսյակից հրապարակված միջին ընթացիկ գներով նվազագույն սպառողական արժեքի հիմքով է, որը 63 հազար 550 դրամ է:
 Սա փոփոխվող մեծություն է: Մինչև իրենց ներկայացրած նախագիծը մենք շուրջ երեք ամիս առաջ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտին պատվիրակել էինք հետազոտություն, որպեսզի կարողանանք նվազագույն աշխատավարձի սոցիալ-տնտեսական օրինաչափ մեծությունը գնահատել: 
Չորս մեթոդով իրականացրել ենք հետազոտությունը և ունենք արդյունքները: Կիրառվել է սոցիալ-ներառական նվազագույն աշխատավարձի մեթոդը, որն ասում է, որ Հայաստանում, որպեսզի միջին աշխատողների թվով և միջին անդամների թվով ընտանիքը գտնվի աղքատության ստորին, միջին և վերին գծերից վերև, պետք է նվազագույն աշխատավարձը լինի 67 հազար 660 դրամ: 
Երկրորդ մեթոդը, որ կիրառել ենք, դա ընտրված 23 երկրների նվազագույն աշխատավարձի և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հարաբերակցության եղանակով հաշվարկն է, որով մենք ստացել ենք 64 հազար 600 դրամ: 
Նվազագույն աշխատավարձի և միջին աշխատավարձի հարաբերության եղանակով ստացել ենք 70 հազար 142 դրամ, և 2019 թվականի ապրիլ-մայիսին մենք հարցում ենք իրականացրել շուրջ 1580 գործատուների մոտ.  իրենց առաջադրած միջին մեծությունը՝ 70 հազար 254 դրամ էր: Մենք այս թվերից վերցրել ենք նվազագույն աշխատավարձի միջին թիվ՝ 68 հազար դրամ: Եվ մենք առաջարկում ենք, որպեսզի նախագծին ոչ թե 63 հազար դրամով դրական կարծիք տանք, այլ 68 հազար դրամով: Հետո, երբ արդեն Ազգային ժողովում կքննարկվի այս հարցը, մենք լինելու ենք հարակից զեկուցող, կաշխատենք մեր գործընկերների հետ վերջնական փաթեթի վրա»,- մանրամասնեց փոխնախարարը:
Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց:

 
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         նվազագույն աշխատավարձ, Գեմոֆին Գասպարյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon